Ալիևի առաջին ռեակցիան՝ ԱԺ-ում «թավիշի» պոռոտախոսության մրցաշարին. Ադրբեջանը ՀՀ-ում միջպետական ճանապարհ փակեց

Մինչ Հայոց խորհրդարանում 2 օր իշխանական պատգամավորներն իրենց ղեկավարի աչքի առջև սադրանքներ են կազմակերպում, ուժի ցուցադրություն ապահովում, գիշերը, Հայաստանի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանն էլ իր ուժը ցուցադրեց Նիկոլ Փաշինյանին:

Նախ՝ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում կեսգիշերն անց հայտնեց, որ 2 ժամից ավելի է՝ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածը՝ Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը: «Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդատար, որոնցում կան երեխաներ», տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղաղապահների հետ տեղում են, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը: Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում և սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։

Իսկ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը իր ՖԲ էջում հիշեցրեց. «Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերահսկողությանը»:
Ապա` Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանել են շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ևս անդրադարձել էր խնդրին. «Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ»:

Այնուհետև ՀՀ ՄԻՊ-ը արձանագրեց. «Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել: Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»:

Առավոտյան արդեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: «Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»:

Ի՞նչ է սա նշանակում, երբ երկրիդ ԱԱԾ-ն արձանագրում է, որ՝ «ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհ»: Մեր երկրի մեջ ադրբեջանական կողմը միջպետական ավտոճանապարհ է փակում ու դա արձանագրում է ԱԱԾ-ն, այն էլ 8-9 ժամ ուշացով, երբ այդ ճանապարհը ռուսների օգնությամբ ու միջամտությամբ արդեն իսկ բացվել է:

Ո՞ւր են ԱԺ-ում պոռոտախոսության մրցումների դուրս եկած «թավշյա» պատգամավորները: Սա է՞ «ապագա կա»-ն:
Իրականում, ԱԺ-ում 2 օրերին տեղի ունեցող գործընթացները կարող են կապ ունենալ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախապատրաստվող որևէ նոր փաստաթղթի ընդունման հետ: Մի կողմից հասարակությանը կարելի է զբաղեցնել ԱԺ-ի «խփոցիներով», մյուս կողմից՝ սուսիկ-փուսիկ Ալիևի հետ նոր փաստաթուղթ ստորագրել:

Կարող է նաև այլ տարբերակ լինել. Խորհրդարանում ընդդիմադիրների պահվածքը մատնանշելով փորձել հրաժարվել հերթական խայտառակ համաձայնության կատարումից, որի արդյունքում էլ Ալիևը պարզապես Փաշինյանին ասում է. «Խելքդ, գլուխդ հավաքիր, ԱԺ-ի բեմականացված տեսարաններդ էլ քեզ պահիր»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4368 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am