Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի, լրագրողների նկատմամբ բռնի ուժի կիրառման մասին (video)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած բռնությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
«Շատ տարբեր իրավիճակներ, որոնց մենք ականատես եղանք, հիմա քննարկման առարկա ենք դարձրել եւ որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար։ Մասնավորապես, ես համարում եմ, որ նման իրավիճակներում անընդունելի է, երբ լրագրողներին օթյակից հանում են։ Ես քննարկել եմ գործընկերներիս հետ եւ ամենայն հավանականությամբ նման իրավիճակի դեպքում, մենք որեւէ ձեւով լրագրողներին չպետք է այնտեղից հանենք, չնայած կա մտավախություն, որ դա կարող է անվտանգությանը սպառնալ, բացի այդ կա կարծիք, որ ճիշտ չէ, երբ մարդուն հարվածելու լուսանկարը կամ տեսանյութը հրապարակվում է, որպեսզի նրանց արժանապտավության եւ բարի համաբավին որեւէ մեկը չկարողաա վնաս հասցնել»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
