Րաֆֆի Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել

«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը վերնընտրվել է կուսակցության նախագահ։ Համագումարում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ծրագրային զեկույցով է հանդես եկեել, մասնավորապես, անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական եւ աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երեւույթների ու հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ: Այնուհետեւ տեղի է ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպեսև Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները: Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը և Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը և Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գևորգ Ղահրամանյանը և Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը: Միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը։  Հռչակագիրը վերստին հավաստիացրել է կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը և Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին: Ավելի ուշ տեղի է ունեցել  նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է  ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am