Երեխային լացացնելու համար աբովյանցի ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ապա կտրել է նրա ականջը

1in.am-ը գրում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Գեղամ Հ.-ի գործի դատական քննությունը: 40-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրված իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ազգությամբ ռուս Սվետլանայի առողջությանը միջին ծանրության, ինչպես նաև թեթև վնաս պատճառելու, նաև՝ պարզապես նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, 117 և 118 հոդվածներով: Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող Գեղամ Հ.-ն 2016 թվականի հունիսից իր տան սենյակներից մեկը տրամադրել է մշտական բնակության վայր չունեցող մի կնոջ՝ ՌԴ քաղաքացի Սվետլանային՝ դեռ վերջինիս հետ էլ մտել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Գեղամը Սվետլանայի կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու և լացացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Սվետլանայի հետ: Վիճաբանության ընթացքում Գեղամը Սվետլանային գցել է հատակին, ոտքերով, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի, գլխի տարբեր մասերին: Ապա, ըստ մեղադրանքի, Գեղամը նստել է Սվետլանայի վրա, բռնել է նրա ձեռքերից, իր մոտ եղած մկրատով կտրել է կնոջ մազերի փունջը և աջ ականջի վերևի հատվածը՝ Սվետլանայի առողջությանը պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ աջ ականջախեցու վերին կեսի աճառների վնասումով: Դրանից հետո՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11-ի սահմաններում Գեղամը ցանկացել է Սվետլանային հեռացնել իր տանից, բայց Սվետլանան հեռանալու միտք չի ունեցել: Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Գեղամը ձեռքերով հարվածներ է հասցրել Սվետլանայի մարմնի տարբեր մասերին, ձեռքով քաշել է Սվետլանայի՝ նախկինում իր իսկ կողմից մկրատով վնասված ականջից, ինչի հետևանքով Սվետլանայի առողջությանը պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ աջ ականջախեցու առաջնային մակերեսի վերին կեսի աճառների վնասումով կտրած վերքի պատռվածքի ձևով: Չկարողանալով Սվետլանային հեռացնել իր տանից՝ Գեղամը դեկտեմբերի 25-ին, ժամը 15-ին նորից վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, Սվետլանան շրջել է Գեղամի տան վառարանը: Ժամը 16-ի սահմաններում Գեղամը դրա պատճառով վիճել է Սվետլանայի հետ, նրան հարվածել-գցել է գետնին, հետո ոտքերով հարվածել է Սվետլանայի ձախ ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ նախաբազկի միջին երրորդականի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունազեղման, ձախ ծղիկոսկրի միջին երրորդականի փակ, առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով: Ըստ դատական ակտի՝ ստացած վնասվածքների պարագայում անգամ Սվետլանան ոչ միայն չի հեռացել Գեղամի տանից, այլ նաև հիշաչար չի եղել: Նա ընդհանուր իրավասության դատարանում խնդրել է… դադարեցնել Գեղամի քրեական հետապնդումը, նրան չդատել ու չդատապարտել, քանի որ ինքը… հաշտվել է նրա հետ: Գեղամը ևս հայտարարել է, թե հաշտվել է Սվետլանայի հետ: Առաջին ատյանի դատարանը հաշտության հիմքով կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Գեղամ Հ.-ի քրեական հետապնդումը: Մանրամասն` այստեղ

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am