Կեցցե՛ Ռուսաստանը. Պուտինը չլիներ՝ Փաշինյանն ի՞նչ էր անելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև վստահության մթնոլորտը ռուս-հայկական հարաբերությունների արդյունավետության բարձրացման գրավական են, այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմի ավարտի, հայ գերիների վերադարձի գործում»: Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության հենասյուներից է: Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթերի հիման վրա Հայաստանում 102-րդ ռուսական բազայի հնարավորությունները շարունակում են աճել, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում ստեղծվել են նրա հենակետերը, սահմանի մի շարք հատվածների պաշտպանությանը մասնակցում են Ռուսաստանի սահմանապահները:

«Հաստատվել է նաև սերտ համագործակցություն՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որն ուղղված է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում իրավիճակի վերաբերյալ քննարկումներում, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուս սահմանապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնն է»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային, Հայաստանը կշարունակի ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. «Քայլեր կձեռնարկվեն ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսության հետագա ամրապնդման և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ ձևաչափերում»:

Լսելով Փաշինյանի այսօրվա ելույթը, հասկանում ես, որ մեր պետությունը, որը իհարկե, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց 44-օրյա պատերազմից հետո, փաստորեն, Հայաստան պետության ապագան միմիայն կախված է Ռուսաստանի բարեհաճությունից:

Ռուսաստանն է պաշտպանելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այլև ՀՀ ինքնիշխան պետության սահմաններն ու մեր հասարակության անվտանգությանը:
Եթե Փաշինյանն այսքանը գիտակցում էր, ապա «թավշյա հեղափոխությունից» հետո ինչո՞ւ լարվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ:

Հիմա հարց է առաջանում՝ մեր իշխանությունն ընդհանրապես, որքանով է կատարում իր պարտականությունները երկրի տարածքային ամբողջականության, սահմանների անվտանգության պահպանության հարցում:

Ու ընդհանրապես, եթե Պուտինը չլիներ՝ Փաշինյանն ի՞նչ էր անելու...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4150 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am