«Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը։
Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը, պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»,- Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը