«Բեր թող տեսնեն ամեն օր քանի ընտանիքի հաց են Հայաստան բերում». «Սպայկա»-ի աշխատակիցը՝ ԵԼՔ-ին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևալ գրառումը. «Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը իմ շատ հարգելի գործընկեր Lena Nazaryan-ի տարածած և Ելքի մյուս հարգարժան գործընկեր Arayik Harutyunyan-ի գրառած պատմության մյուս կողմին։ Մամուլի հետ աշխատանքի տարիներին սովորություն եմ ձեռք բերել «մեկի պատմած - մյուսի գրառած» պատմությունների հետևից գնալ, հասկանալ մյուս կողմին, որ ամբողջական պատկեր ունենամ։ Տասնամյակների փորձով շա՜տ հարգված ավագ ընկեր ունեմ «Սպայկայում», (2012 թ. ընտրություններում, երբ ես մեծամասնականով առաջադրվել էի, իմ ամենաակտիվ աջակիցներից ու քննադատներից մեկն էր) վերցրեցի ու զանգեցի։ Ասում եմ․ - Ձյաձ Ժորա, ո՞նց ա վիճակներդ բերքահավաքի էս պիկ օրերին։ Ոնց որ հարամություն էլ եք հա՞ անում։ - Ոչինչ Սամվել ջան, էսօր գյուղացու համար ամենասպասված մարդիկ մեր ընդունողներն են, փորձում ենք չքնելով ու չհոգնելով բոլորին հասնել։ Յեքքա կոլեկտիվ ենք, կեսս ճանապարհներին ենք, կեսս դաշտերում, հաց ուտելն ենք ենք թարգել (ծիծաղում է)։ Բա էդ ի՞նչ հարամություն ես ասում որ։ - Ասում են Ռուսաստանի քաղաքների շուկաները փակում եք մեր փոքր արտահանողների համար, որ միայն ձեր տարած ապրանքը վաճառվի։ Հենց հիմա ես Մոսկվայում եմ, մեկնում եմ Սեուլ, ստեղի հայերի հետ խոսելուց առաջ ասի քեզ զանգեմ։ - Լու՞րջ ես ասում Սամվել։ Էդ ո՞վ ա ասում։ Էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ բան ու գործ թողած ընկել ենք իր հետևից։ Կամ ինչի՞ համար։ Էդ ասողները թող գան տեսնեն էդ մեծ երկրի, որ հիմա էդտեղ ես, ամեն մի քաղաքի ու մեծ խանութի համար մեր տղերքը ինչ կռիվ են տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Էդտեղ ես՝ հարցուփորձ արա, իմացի։ Կռիվ են տալիս, որ հենց մեր գյուղացու ապրանքը վաճառվի։ Էդ կատաղած կռվի մեջ էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ եկել էդ մեծ պատերազմի մեջ շուխուր ա դրել։ Էդ ում չի օգնել Սպայկան որ՞։ Սամվել ջան, էդ ո՞վ ա ասում։ - Ձյաձ Ժորա, մեր ընկերներն են, Նիկոլին Փաշինյան գիտե՞ս, իրա կուսակցությունից են, գրագետ ու լավ մարդիկ են։ - Սամվել ջան, Նիկոլը խելոք տղա ա, վեկալ էդ ընկերներիդ բեր ստեղ, բեր թող տենան ամեն օր քանի ընտանիքի տարվա հաց ենք Հայաստան բերում՝ խլելով հարևան պետությունների ախորժակից։ Ես մեր շեֆությանը կասեմ, չնայած ո՞վ ա տենց շեֆություն տեսել, որ բանվորի երկու գործն ա անում իրա հետ։ Բեր բալա ջան, ինչի՞ սխալ իմանան էրեխեքը։ Բեր համով ծիրան էլ կտանք։ - Լավ ձյաձ Ժորա, հարցնեմ կասեմ։ Դուք պինդ կացեք։ Սիրելի Արայիկ և Լենա, ի՞նչ կարծիքի եք համով ծիրան ուտելու ու գիշեր-ցերեկ ճանապարհների ու կամուրջների հետ կռիվ տվողներին մի քիչ «քյոմակ» անելու մասին

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am