Շոյգուն նորից կանչեց. թուրք-ադրբեջանական նոր զորավարժություններ

Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու: «Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո», - նաև ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում գրեթե ամեն ամիս։ Ի տարբերություն, որտեղ պրոֆեսիոնալ բանակի ունենալու մասին են խոսում, իսկ պաշտպանության նախարարը բարձրացնում է բանակում սննդի հարցը, Բաքուն չի դադարում հզորացնել բանակը՝ Անկարայի օգնությամբ:

Այսինքն, մի կողմից ունենք՝ Հայաստանի իշխանություն, որը բանակը հզորացնելու մտադրություն չունի, ու մյուս կողմից թշնամիներ, որոնք ոչ միայն հզորացնում են իրենց ռազմարդյունաբերական ներուժն ու բանակը, այլև սպառնում են Հայաստանի դաշնակից Ռուսաստանին՝ չզինել Հայաստանին:

Իսկ մեր իշխանությունը ամեն ինչ թողել է Ռուսաստանի ուսերին՝ սահմանային պաշտպանությունից մինչև սպառազինության հարստացում:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն երեկ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:

Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունը մանրամասներ չի փոխանցում: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ գործընկերոջ՝ Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրագործմանը։ Խնդիրը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, Ձեր փորձառությամբ՝ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել», - ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ասել է կառույցի ղեկավարը։ Շոյգուն նաև հավաստիացրել է, թե Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է։ «Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ», - ասել էր նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը «լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ է հաղորդում երկկողմ բանակցություններից։ Ըստ այդ հաղորդագրության, Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Արշակ Կարապետյանն իր հերթին ասել է, թե այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։ Թե ինչ աննախադեպ մակարդակի ու փուլի մասին է խոսքը՝ չէր նշվել։

Պաշտոնական Մոսկվան հաղորդեց, թե Կարապետյանը ընդգծել է, որ ինքը նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը արտասահմանյան այցով հենց Մոսկվա է մեկնել։ «Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», - ըստ ռուսական կողմի, ասել էր Կարապետյանը։

Դեռ 2 շաբաթ առաջ կայացած հանդիպմանը ընթացքում հաղորդվում էր, որ երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ չէր հստակեցվել։ Այնուհետև ՀՀ ՊՆ-ն հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը. - «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. - «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Ի՞նչ են քննարկելու Շոյգուն ու Կարապետյանը մի իրադրությունում, երբ Հայաստանի սահմանին Ադրբեջանը անօդաչուներ է ուղարկում և դիրքավորվում... ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններն այսօր պահանջում են գործընկերային բարձր մակարդակի արդյունավետություն, սակայն ՀՀ իշխանությունը պետք է գիտակցի, որ պետությունն ուժեղ է անգամ ռազմավարական դաշնակցի հետ բանակցություններում, երբ երկրի ներսում է ամուր: Հակառակ դեպքում՝ գերտերության կցորդի կարգավիճակում նրան մշտապես թելադրելու են ու նրանից պահանջելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3948 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am