Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված ավտոբուսների ցանկում

Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ «Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղեւորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։ Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երեւան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղեւորափոխադրում է իրականացրել։ Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի): Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ավտովթարը տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, եւ ավտոբուսի ուղեւորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) եւ Մարգարիտա Կիրիեւա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները նշել էին, որ «Nissan Tiida» մակնիշի IL100KA համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի) վթարային իրավիճակ էր ստեղծել, որի հետեւանքով ավտոբուսը բախվել էր Nissan-ին, այնուհետեւ հաստաբուն ծառին եւ կողաշրջվել: Ավտոբուսում եղել են 30-ից ավելի ուղեւորներ, որոնցից երեք կանայք մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղզփոխվել հիվանդանոց։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մարդատար Scania ավտոբուսը հաշվառված է Երեւան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am