Խոշոր ավտովթար Մարնեուլ –Թբիլիսի ավտոճանապարհին. հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսը բախվել է ծառին և կողաշրջվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհի Scania մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված քաղաքացիները , ովքեր եղել են ավտոբուսում, հայտնեցին. «Ավտոբուսով շարժվում էինք դեպի Թբիլիսի, երբ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծեց վթարային իրավիճակ և ավտոբուսի վարորդը խույս տալով Nissan-ին՝ բախվեց ծառին և կողաշրջվեց: Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել ու հիմա մ ահազանգել ենք Վրաստանի համապատասխան ծառայություւններ, ովքեր ժամանում են դեպքի վայր»: Գ. Շամշյանի տռեղեկություններով՝ մարդատար Scania ավտոբուսը հաշվառված է է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիկչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ: SHAMSHYAN.com-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից և Արտաքին գործերի նախարարությունից փորձում է պարզել, թե արդյոք կառույցները տեղյակ են դեպքի մասին:
