Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել
Մոսկվայում շինարար միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել։ РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:
Մինչ տեղի ունեցածի հանգամանքները պարզելը, իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի 7 և Հայաստանի 2 քաղաքացու:
Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։
