Քրդական գործոնի աշխարհաքաղաքական շահարկումը

Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չի երևացել որևէ պետության կողմից: Տարածաշրջանում նոր իրավիճակ չստեղծելու, վերապահության եւ ընթացակարգը չքաջալերող հայտարարություններ են ընդհանրապես գերտերությունների կողմից: Առավելագույն դեպքում` լուռ, զուսպ մնացողներ, անուղղակիորեն ձեռնպահ մնալով համաձայնություն հայտնելու մոտեցումներ մատնելով: Հայտարարությունները սակայն կարող են իրողական դիրքորոշումների հետ կապ չունենալ: Իրաքյան Քուրդիստանը ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին ուղղություններով իբրեւ անկախ պետական միավոր էր աշխատում թե՜ Արեւմուտքի եւ թե՜ տարածաշրջանի այլ պետությունների հետ անմիջականորեն կապեր հաստատելով եւ օրինչափորեն արտաքին քաղաքականություն վարելով: Զինյալ ուժերով եւ ոստիկանությամբ կամ համապատասխան գերատեսչություններով Իրաքյան Քուրդիստանը պետական միավորի բոլոր գործառույթներն արդեն իրականացնում էր եւ իրողապես ապահովել էր անկախ կարգավիճակի բոլոր ստորոգելիները: Զինյալ ուժերը ոչ միայն պաշտպանում էին իրենց տարածքի սահմանները, այլ նաեւ հիմնարար մասնակցություն էին բերում շրջանին սպառնացող ԻՊ-ի չեզոքացման պատերազմում: Ահա այստեղ է փաստորեն կամ հատկապես Մուսուլի ազատագրության ռազմական գործընթացին առընթեր` որ իրաքյան Քուրդիստանը ինքնավարությունից անկախություն անցման միջազգային իրավաչափությամբ քայլ առնելու է նախապատրաստվում: Ռազմաքաղաքական իրադարձությունները այս կետի վրա հիմնովին փոխկապակցված են: Քրդական գործոնը լուրջ եւ ազդեցիկ կռվան է ԻՊ-ի դեմ սանձազերծված պատերազմում: Այս գործոնի խաղաթղթային եւ ճնշամիջոցային կարագիճակն է, որը բարձրացվում է: Միաժամանակ պետք է այնպես մտածել, որ անկախության հանրաքվե չի նշանակում անկախության ճանաչում կամ Քուրդիստանի իրավական ընկալումը միջազգային ընտանիքի կողմից: Այստեղ սկսվում է երկարատեւ այլ գործընթաց: Իրողապես ոչինչ չի փոխվում ինքնավար Քուրդիստանով կառավարվող իրավիճակից, երբ հանրաքվեով իրաքյան քրդերը ինքնորոշվում են: Թե՜ ներքին եւ թե ՜ արտաքին ուղղություններով նույն գերատեսչությունները շարունակում են իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Փոխվում է շահարկման մոտեցումների տարողությունը: Ամենից շատ մտահոգ երկրները այս կամ այն գերտերության մոտ աշխատանք պիտի տանեն, քաղաքական ուղերձներ հղեն, որ չճանաչեն իրաքյան Քուրդիստանի անկախությունը եւ շարունակեն իրենց հարաբերությունները Իրաքի տարածքային ամբողջականության մեջ գործող ինքնավար Քուրդիստանի հետ: Չճանաչելու գինը թանկ պիտի գանձեն պետությունները, իսկ ճանաչումը իբրեւ շանտաժ պիտի շարունակի դամոկլյան սրի նման ճոճվել այս կամ այն տարածաշրջանային պետության գլխին. առաջին հերթին` Թուրքիայի: Իսկ այս պարագայում տարբեր են պետությունների վերապահության, դիմադրության կամ անհանգստության տարողությունները: Գ Ո Վ Ա Զ Դ Դամասկոսի իշխանությունները զգույշ են ու վերապահ, որովհետեւ գրեթե միեւնույն կարգավիճակի խնդիրն են դիմագրավում հյուսիսային Սիրիայում առայժմ իրողապես, ոչ պաշտոնական ինքնավար կարգերով կառավարվող սիրիական Քուրդիստանի առումով: Թեհրանը խանդավառ լինելու պատճառներ չունի, նկատի ունենալով Իրանի տարածքում ապրող քրդերի քաղաքական գործոնի վերածվելու հավանականությունը: Ամենից անհանգիստն ու վրդովվածը հայտնաբար Անկարան է, որ տնտեսական խոր հարաբերություններ էր հաստատել ինքնավար Քուրդիստանի ղեկավարների հետ, եւ իրաքյան Քուրդիստանը դիտում էր տնտեսական գործոն ներքին քրդերին ճնշելու եւ Իրաքի քրդերի հետ տնտեսական գործարքներ իրականցնելու քաղաքականությունը: Հիմա տվյալները փոխվում են եւ սպառնալիքի ուրվագծերը զգալի են դառնում Անկարայի համար: Ի վերջո, իրաքյան Քուրդիստանը քրդերի քաղաքական առաջադրանքի համար ստեղծվելիք Քուրդիստանի առաջին քայլն է: Իսկ Քուրդիստանը ինքնին Թուրքիայի մասնատումն է, որի համար բացահայտ ահազանգումներ կատարել էր Անկարային իր առաջին դեմքով, ամեն առիթով: Աշխարհաքաղաքական հարթության վրա քրդերին տրված դերը շահարկման հզոր գործոն է. մի կողմից ԻՊ-ի առաջընթացները սահմանափակելու, մյուս կողմից խաղաթղթային ճնշամիջոցով կարմիր քարտեր ցույց տալու այս կամ այն պետությանը. եւ առաջին հերթին Թուրքիային: Շահարկման այս խաղաթղթին է, որ նոր աստիճանաչափ է տրվում։ Այլապես ինքնավարությունից անկախացում անցումը հանրաքվեով չի իրականանում: Հիմա սկսում է շանտաժի նոր հանգրվանը. անկախ կարգավիճակը ճանաչելու- ճանաչնելու շահարկման երկարատեւ փուլը: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am