Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Պաշտոնական Մոսկվան վերջապես արձագանքեց Հայաստանի չզինելու Ալիևի կոչին, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալիքին...

Մոսկվան, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, թե ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակը չի մոտեցնում, ասել է Զախարովան` առանց նշելու, թե ում հայտարարությունների մասին է խոսքը, թեև հարցում, որին Զախարովան պատասխանել է, մեջբերվել էր մի քանի օր առաջ արած Ալիևի հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասմաբ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են. «Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն։ Եվ այդ կապակցությամբ կուզենայի նշել Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչների առճակատման կամ առավել ևս ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետ լինելը: Այն հարվածում է անմիջապես, ցավոք, մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն»։

Զախարովան գոհունակությամբ նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը օգոստոսի 17- ին վերսկսել է իր աշխատանքները և արդեն անցել է պրակտիկ քննարկումների։ Նա հերթական անգամ նաև կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Զախարովայի խոսքով` իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել է երկու կողմերի միջև վստահության դեֆիցիտի պատճառով, և դեմարկացիայի մեկնարկը կարող է օգնել կողմերին այս հարցում։ Դե իսկ Ռուսաստանն էլ, ինչպես բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել այս հարցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ինչպես միշտ շեշտել է նաև, որ ռուս խաղաղապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում, այդուամենայնիվ, մնում է համեմատաբար հանգիստ։

Իրականում, Մոսկվան բավական ծանր բեռի տակ է: Հայաստանի իշխանությունը պաշտպանական հարցերը դրել է Ռուսաստանի ուսերին, որը միաժամանակ խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնի, ինչը նշանակում է, որ Մոսկվան Ադրբեջանի տեսանկյունից որոշակի չեզոքություն էլ պետք է պահպանի:

Ռուսաստանին ձեռնտու չեն սահմանային միջադեպերը, առավելևս՝ կրակոցները, բախումները, և իհարկե՝ ռազմական գործողությունների վերսկսումը: Սա լավ գիտակցում է Բաքուն, որը ձգտում է Ռուսական խաղաղապահ առաքելությանը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից:

Իսկ ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ... Երբ ԼՂ-ում լարվածություն լինի, բախումներ արձանագրվեն, օրինակ՝ ադրբեջանցի զինծառայողներ զոհվեն, և Ալիևն այդ ժամանակ հստակ կարող է պահանջել ԼՂ-ից ռուսական խաղաղապահների հեռացումը:

Պատահական չէ, որ մի քանի անգամ իր ելույթներում Ալիևն ակնարկեց, թե ռուս խաղաղապահները «գտնվում են իրենց հողում՝ ժամանակավորապես»:
Հետևաբար, պետք է հասկանալ, որ ցանկացած քայլ ընդդեմ ռուս խաղաղապահների կարող է Ալիևի լարած թակարդը լինել՝ նրանց ԼՂ-ից հեռացնելու ու Արցախն ամբողջապես տիրելու նպատակով:

Հենց այդ պատճառով է Մոսկվան զգուշավորություն ցուցաբերում, և չի ցանկանում ակնհայտ թեքվել դեպի կողմերից մեկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5141 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am