Թուրքի գործակալ ունենք, աշխարհը չունի

Այսպիսով՝ տեւական փնտրտուքներից հետո Հայաստանի վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը լրացրեց կառավարության ամենաառանցքային թափուր պաշտոնը եւ արտգործն ախարար նշանակեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Հիշեցնենք՝ խոսվում էր, որ սորոսական Արմեն Գրիգորյանն է ամենառեալ հավակնորդը, սակայն Փաշինյանը, ըստ ամենայնի, գցել-բռնել է արտաքուստ չգնալ առճակատման Ռուսաստանի հետ եւ ի տես չդնել անգլո-թուրքական տանդեմի մեզանում հաստատված գերակայությունը եւ այլ թեկնածու գտավ՝ ի դեմս Միրզոյանի: Սակայն այս նշանակումը էլ ավելի աղմկահարույց է ոչ այնքան այն պատճառով, որ մերժվածների վերջին հանգրվանը առանցքային պաշտոնն է դառնում, ինչպես հայտնի է Փաշինյանը Միրզոյանին պատժեց պատերազմից հետո դրսեւորած պասիվության համար եւ զրկեց պետության երկրորդ պաշտոնյան լինելու պատվից, այլեւ նրա թուրքական ագենտ լինելը:
Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։
«Սկզբում նրան «վերբովկա» արեցին թուրքերը, հետո Հայաստանի ԱԱԾ-ն արեց «կոնտր-վերբովկա»՝ սարքելով նրան «двойной агент»։ Երիտասարդը սկսեց աշխատել համ-համ. պատմում էր թուրքերին այն, ինչ պետք է պատմեր, ԱԱԾ-ն թույլատրում էր նրան այն, ինչ պետք է պատմեր և իմանում էր, թե թուրքերն ինչի վրա են ուշադրություն դարձնում և փորձում էր ֆիքսել թուրքական հատուկ ծառայությունների շարժը Հայաստանում»,- ամիսներ առաջ նման աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Այնուհետև հրապարակեց Արարատ Միրզոյանի գրությունը ՀՀ ԱԱԾ-ին, որտեղ իր համաձայնությունն է տալիս իր հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Շուտով կլրանա այս սկանդալային փաստի հրապարակման մեկ տարին, բայց այն չի վիճարկվել Միրզոյանի կողմից որեւէ ասպեկտով, եղել է ընդամենը կցկտուր հայտարարութուն, թե զրպարտիչները պատասխան են տալու, սակայն գործնական որեւէ քայլ չարվեց այդ ուղղությամբ՝ հերքելու նման տխրահռչակ փաստերը:
Այս ամենից հետո թվում էր այս մարդը առնվազն իրեն թույլ չէր տա տանից դուրս գալու, էլ ուր մնաց պաշտոնի հավակներ:
Հիմա թշնամի պետության գործակալը նշանակվում է մի պաշտոնում, որը պատասխանատու է պետության արտաքին քաղաքականության համար: Կարելի է պատկերացնլ, թե ում շահերից է հանդես գալու Արարատ Միրզոյանը, եթե մինչ օրս նա ստվերում է գործել հանուն Թուրքիայի: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումները խարսխված են թրքամետության սկզբունքի վրա, օրինակ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին եւս մամուլը գրեց, որ սերտ շփումներ ունի թուրքական գեներալիտետի հետ եւ Մոսկվայում հաճախ են հանդիպումներ ունենում, որոնք ֆիքսվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից:
Այսպիսով՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում այլեւս թուրքամետների մեծ դաշինք է ձեւավորվել, որը շուտով գործի է անցնելու եւ կյանքի կոչելու իշխանության խոստացած ապագան,անշուշտ, այդ ապագան թուրքերի հետ է լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 5158 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am