Կանաչ լույս՝ Սյունիքը հանձնողների առջեւ

Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Ընդ որում, Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ընտրական խախտումների մեջ:

Նրանցից բացի, ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Գորիսի քաղաքապետարանից առգրավվել են փաստաթղթեր, խուզարկություն է իրականացվել նաև ձերբակալվածների բնակարաններում։
Թե կոնկրետ ինչ յուրացումների մասին է խոսքը՝ իրավապահները դեռ չեն մանրամասնում։ Վստահաբար՝ առաջիկայում եւս չեն կարող հիմնավորել, քանզի ակնհայտ է, որ Սյունիքը գլխատելու երկրորդ արարն է սկսվել:
«Անհիմն է մեղադրանքը, այդտեղ մեղադրանք չկա, առաջադրված մեղադրանքներում մեղավոր չեն ճանաչում», - ասել է Մենուա Հովսեփյանի պաշպանը:
Հովսեփյանին մեղադրանքն առաջադրվել է պատերազմի օրերին ուղարկված օգնությունն աղքատության ոչ համապատասխան սանդղակ ունեցող ընտանիքներին բաժանելու համար, խոսքը 115 ընտանիքի մասին է, ինչը որակվել է որպես միջոցների վատնում՝ 3 միլիոն 530 հազար դրամի: Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին նաև մեղադրանք է առաջադրվել ընտրական խախտումների համար, մասնավորապե, ընտրական հավաքի ժամանակ 80 անձ ապահովելու համար։ Այս մասով մեղադրանքը կառուցվել է` հիմնվելով ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի տված ցուցմունքի վրա: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը, քանզի արդեն հայտնի է, թե ինչ հանգամանքներում են Ավետյանից ցուցմուք կորզել եւ ինչ գնով, դրանից հետո նրա փեսային պաշտոնի են նշանակել իրավապահ համակարգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանավորվել են Սյունիքի համայնքապետեր Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամուզյանը: Պատահական չէ, որ համայնքային պաշտոնյաների երկրորդ էշելոնի ներկայացուցիչների նկատմամբ իրավական վակխանալիան կյանքի է կոչվում այս օրերին, երբ Հայաստանի սահմաններում կրկին սրվել է իրավիճակը: Գեղարուիքում եւ Սյունիքում թշնամին համառորեն առաջ է շարժվում՝ նպատակ ունենալով դիրքերն ամրապնդել: Կրկին զոհեր ունենք, չեն դադարում Ալիեւի հոխորտանքները՝ Զանգեզուրի նկատմամբ դրսեւորած նկրտումները: Իսկ զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունը արդեն ընդդիմության հետ խորհրդարանում թիթեռ է նկարում: Արտահերթ նիստով քննարկման էր բերվել Սեւանից հերթական անգամ ջուր բաց թողնելու նախագիծը: Հայրենի ընդդիմադիրները իշխանության օրակարգը բոյկոտելու, սահմանային խնդիրներն առաջնային պլան բերելու փոխարեն մտել էր բովանդակային քննարկման մեջ եւ ըստ էության թելում էր իշխանության թելը: Անշուշտ, քննադատական ելույթներ էին ունենում, մի պահ անգամ իրավիճակը սրվեց եւ թեժ բանավեճ ծավալվեց ընդդիմության եւ Ջրային կոմիտեի ղեկավարի միջեւ, բայց սա երկրորդական, երրորդական խնդիր է:

Հայաստանի առջեւ այսօր ծառացած միակ մարտահրավերը սահմանն է՝ Սյունիքի, Գեղարքունիքի հարցը, որոնց նկատմամբ թշնամին անթաքույց նկրտումներ է դրսեւորում: Եթե ընդդիմությունը այս իրավիճաում իրեն կարող է նման շռայլություն թույլ տալ եւ այլ հարց քննարկել ազգակործանների հետ, նշանակում է համաձայնել, կամ կանաչ լույս վառել իշխանության առջեւ Սյունիքը Ալիեւին նվիրելու համար: Հակառակ պարագայում խորհրդարանը երեկ պետք է վերածվեր հանրահավաքային հրապարակ:

Անի Սահակյան

դիտվել է 3374 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am