«Թավիշն» ի՞նչ խոստումներ է տալիս Հայաստանի տարածքների վրա աչք դրած Ալիևին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերություններին երեկ կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ կարևորել է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:

Միաժամանակ, վերջին օրերին Ադրբեջանից հնչող սպառնալիքների, սահմանային ընդհանուր բավական լարված ֆոնին, հանկարծ տեղեկություն ստացվեց այն մասին, որ վերսկսվել են Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցությունները՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ:

Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում նշվում էր խմբի նիստի մասին. «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները: Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը»։

Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարների քննարկման մասին, իհարկե, Հայաստանի «թավշյա» իշխանության տեսակետը պարզ է, նրանք շարունակաբար հայտարարում են, թե ապաշրջափակումը մեզ օգուտներ կբերի, Ադրբեջանի տարածքով, պարզվում է, դեպի Ռուսաստան հայաստանցիները կարող են ազատ տեղաշարժվել՝ նախընտրելով հենց այդ ճանապարհը, քան Վրաստանո՞վ:

Բայց հետաքրքիրն այն է, որ եռակողմ հանդիպումը կայացավ, Ալիևի կողմից հերթական սպառնալիքներից հետո: Այսինքն՝ Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի այս, կամ այն, քաղաքը ադրբեջանական է, ավելին՝ այդ տարածքների նվաճելու գործը համարում է հետագա փուլի անելիք, ու պաշտոնական Երևանը գնում է Բաքվի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարների քննարկելու՞...

Սա այն դեպքում, երբ նախորդ օրը հայկական կողմը 2 զոհ է ունեցել: Ի դեպ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդում է Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին։ Ըստ վերջին հաղորդագրության, օգոստոսի 16-ին՝ երեկոյան 9-ին Շուշա (Շուշիի) շրջանում «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև փոխհրաձգություն է արձանագրվել», որը շարունակվել է մոտ 15 րոպե։ Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան, հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում՝ որ կողմն է առաջինը խախտել հրադադարը։

Ղարաբաղում նոյեմբերի 9-ից հաստատված հրադադարի խախտման մասին ռուսական կողմը հաղորդել էր նաև անցած շաբաթ․ նախորդ հաղորդագրության մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունն արձանագրել էր, որ Ադրբեջանի զինուժն է հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շտաբերի հետ», նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Փաշինյանը պետք է մեր հասարակությանը բացատրի, ի՞նչ է թաքնված Ալիևի լկտի հայտարարությունների ու պահանջների ֆոնին՝ պաշտոնական Երևանի կողմից ադրբեջանցիների հետ բանակցելու այդ մղումը: Եթե հրապարակային Ալիևը Հայաստանի իշխանություններից այդքանն է պահանջում, փակ բանակցություններում ի՞նչ են քննարկում, ի՞նչ են ուզում Հայաստանից:

Հայկական կողմը ի՞նչ խոստումներ է տալիս՝ Հայաստանի տարածքների վրա աչք դրած Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2467 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am