Ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, հայտնել է «ТАСС»-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել, որ «Թալիբան»-ն արդեն միացել է նախագահական խորհրդին և մի քանի ժամվա ընթացքում կստանձնի Աֆղանստանի մայրաքաղաքի լիակատար վերահսկողությունը:
