ԱՄՀ-ն Հայաստանին հատկացնելու է հերթական՝ 21.6 մլն դոլարի վարկ
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունըԻնչպես նշված է հայտարարության մեջ, հիմնադրամի տնօրենների խորհուրդը վերանայել է հերթական՝ հինգերորդ վարկային աջակցության ծրագրի պայմանների իրականացումը Երևանի կողմից՝ հաշվարկված երեք տարվա ընթացքում: Արդյունքում որոշվել է Հայաստանին տալ վերոնշյալ վարկը: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի վերաբերյալ հինգերորդ և վերջնական ստուգումը 3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել:
