Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «Թալիբան»-ի հետ բանակցություններից հետո վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է OpIndia-ն: Սպասվում է, որ Թալիբանի ռեժիմի ներքո Աֆղանստանի նոր նախագահը կդառնա մոլլա Աբդուլ Գանի Բարադարը:
Ավելի վաղ թալիբների պատվիրակությունը՝ մոլլա Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ, մտել էր նախագահական պալատ այն բանից հետո, երբ թալիբները սկսել էին Քաբուլի գրոհը:
