Աֆղանստանի նախագահը հայտարարել է երկրում շուտով հրադադարի հաստատման հնարավորության մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է շուտափույթ խորհրդակցությունների մասին, որոնք անցկացվում են կառավարական զորքերի եւ «Թալիբան» շարժման միջեւ հրադադարի հասնելու նպատակով, տեղեկացնում է AFP-ն։
«Շտապ խորհրդակցություններ են անցկացվում, որպեսզի վերջ դրվի պատերազմին»,- ասել է Գանին։
