Պենտագոնը Աֆղանստանից կտարհանի դեսպանության ամբողջ անձնակազմին
Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: Այս մասին հայտնում է Politico-ն:
«Պենտագոնն արդեն ծրագրում է Քաբուլում ամերիկյան ամբողջ անձնակազմի տարհանումը, այս մասին հայտնել են երեք աղբյուրներ»,- գրել է Politico-ն:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները 3 հազար զինվորականների էին ուղարկել Աֆղանստան՝ դեսպանատան քաղաքացիական աշխատակիցների տարհանումն արագացնելու նպատակով:
