Թուրքիայում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով, հայտնել է Anadolu գործակալությունը:
«Ջրհեղեղների հետեւանքով Կաստամոնուում 34 մարդու է մահացել, Սինոպում՝ 6 մարդ: Հիվանդանոցներում բուժօգնություն է տրվում 9 քաղաքացու: Շարունակվում են Բարտինում անհայտ կորած անձի որոնումները», - փոխանցել է կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը:
