«Ախպորն ասել է՝ էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին». Արցախում զոհված Վլադիմիրը կդառնար 21 տարեկան

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանը երեկ կդառնար 21 տարեկան: Վլադիմիրը ծառայության էր մեկնել 2014 թվականի հուլիսի 2-ին, եթե պատերազմում չզոհվեր, ետ էր վերադառնալու երկու ամսից: «2016 թվականի մարտի 31-ին եմ խոսացել հետը, ասաց`պապ ջան, քեզ ձիգ պահե, երկու ամսից հետ կգամ, լավ կլինի: Ես ընձի ձիգ պահի, ինքն էլ չեկավ… Հողի տակ 20 տարեկան դարձավ: Երբ զանգում էր, ասում էր` ես լավ եմ, ամեն ինչ ցենտր է, բողոք չի ունեցել»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Վլադիմիր Մելքոնյանի պապը: Պապի խոսքով` Վլադիմիրը զգացել է, որ հակառակորդի գնդակն իրեն է հասնելու: «Հեռախոսով ախպոր հետ խոսալուց ասել է` էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին»,- ասում է նա: Վլադիմիրն ապրիլի մեկի առավոտյան վերջացրել է դիրքերում իր մարտական հերթապահությունը: Իր ջոկին ուղեկցել է զորամաս, բայց հետո հիշել է, որ իրեր է մոռացել, ետ է դարձել և զոհվել: «Ապրիլյան պատերազմից մի քանի օր առաջ կրկին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, Վլադիմիրը ձեռնամարտի է բռնվել, հետո ընկերներն են օգնության հասել, այդպես փրկվել է… Ապրիլի 1-ի ցերեկը վերջացրել է հերթապահությունը, դիրքերից իջնելուց հիշել է, որ գրանցամատյանը մոռացել, հետ է եկել, որ վերցնի, էդ պահին զոհվել է: Վլադիմիրը մի անգամից չի մահացել: Ընկերների պատմելով` վիրավորվել է, շտապօգնություն են կանչել, բայց ճանապարհին փչացել է, երկրորդն էլ մինչեւ եկել է`չի հասցրել օգնություն ցույց տալ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Վլադիմիրի մորաքույրը` Սիրանուշ Ազատյանը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am