Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի Իմիշլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ, իսկ օջախը եղել է 52 կմ խորության վրա:
