Արդարությունն ու Մոնումենտի դղյակների տերերը. Ի՞նչ մտածել նրանց մասին

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Քաղաքական և հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարևանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարևանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի և նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձևով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին: Եթե որևէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսևորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա: Որովհետեւ շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»: Խնդիրը, հետևաբար, արդարության մեջ չէ, որովհետեւ այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում են Ազատության պողոտայի աջ կողմով և տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում, ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն: Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի: Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա: Խնդիրը, հետեւաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը և, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, և երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է: Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի եւ գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am