Էրդողանն ու Ալիևը ո՞ր հարցերում են զայրացրել Պուտինին. Մոսկվան մտավ պատժիչ ռեժիմ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։ «Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021թ. օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ուշադրություն դարձրեք, արդեն երկրորդ անգամ կիրառվող այս արտահայտության վրա՝ Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների» դիրքերի ուղղությամբ:
Այսինքն, արդեն երկրորդ անգամ ռուսական կողմը ֆիքսում է, որ ԼՂ-ում ոչ թե Հայաստանի բանակն է, ինչպես հայտարարում է պաշտոնական Բաքուն, այլև՝ Արցախի «զինված կազմավորումներն» են:

Օգոստոսի 11-ին էլ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները: Ասվում էր, որ օգոստոսի 9-ին` 17:45-ի սահմաններում, Շուշի բնակավայրի մոտակայքում ԼՂ զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Ապա` ասվում էր, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում:

Ռուսաստանն, ակնհայտորեն, Ադրբեջանից, հնարավոր է, նաև Թուրքիայից, դժգոհ է, հակառակ դեպքում երկու օր նա ռուսական կողմի հաղորդագրություններում Բաքվին հունից հանող նման հայտարարություններ չէր տարածի:

Կարելի է պատկերացնել, թե հիմա Ալիևի մոտ ինչպիսի ցնցումներ են...

Ընդհանուր առմամբ Շոյգուի ջերմ ընդունելությանն արժանացած ՀՀ Պնախարար Արշակ Կարապետյանի կոշտ ելույթները Զասի, ապա՝ Շոյգուի հետ հանդիպմանը, այնուհետև ՌԴ Պնախարարի արձանագրումը, որ՝ «Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում», ապա նաև հավելումը՝ «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է», առանցքային հայտարարություններ են:

Դրանք ընդգծված, անգամ՝ ցուցադրական են թուրք-ադրբեջանական դաշինքին ինչ-որ բան հասկացնելու տեսանկյունից:

Մնում է հասկանալ, թե Էրդողանն ու Ալիևը ո՞ր հարցերում են զայրացրել Պուտինին:

Ի դեպ, ՌԴ ՆԳՆ-ն երեկ որոշեց 50 տարով արգելել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Վագաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք՝ ռուսների մասին արտահայտությունից հետո: Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վագաբզադեն տեսախցիկի առջև ռուսներին խոզեր է անվանել: «Ռուսաստանի ՆԳՆ-ն նախազգուշացնում է, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք կոչ են անում ապակառուցողական գործողություններ իրականացնել ՌԴ - ի, նրա բնակիչների և արտասահմանում բնակվող հայրենակիցների նկատմամբ, չեն թույլատրվի երկրի տարածք մտնել այն պատճառով, որ նրանց գտնվելը Ռուսաստանում կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը», - ասել են գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է ադրբեջանցի դիվանագետ, Բելառուսում, Մոլդովայում ու Պակիստանում Ադրբեջանի նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Իսֆանդիար Վագաբզադեն վիրավորում ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովկսուն ու ռուս ժողովրդին՝ նրանց անվանելով «խոզեր» ու հիշեցնում էր, թե նրանց ամեն ամիս ուղարկում են՝ «խավիար, փող», այսինքն, նպատակ ուներ ցույց տալու, որ ռուսներն անշնորհակալ են:

Ինչևէ, ուշագրավ գործընթացներ են ծավալվում Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8630 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am