Աղքատ երկրի հարուստ վարչապե­տն ումի՞ց է սկսել զգուշանալ և պաշտպանվել

«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենա­ներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապե­տը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու հարցում: Թե ինչով չէին բավարարում Կարեն Կարապետյանին մի քանի տարի հին Lexus-ն ու BMW-ն, և ինչ միջոցներով է ձեռք բերվել նոր Lexus-ը, իմանալու համար դիմեցինք կառավարություն: Պարզվեց՝ վերոնշյալ Lexus LX 570-ը վարչապետի անձնական ավտոմեքե­նան է, որն օգտագործում է, փաստո­րեն, ծառայողական նպատակներով: «Վերջին շրջանում կառավարու­թյան ղեկավարին սպասարկող Lexus մակնիշի LX 570 մոդելի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Կարապետյանի անձնական ավտոմեքե­նան»,- ի պատասխան մեր հարցմա­նը՝ հայտնել էին կառավարության լրատվական ծառայությունից: Ինչ վերաբերում է նախկինում վարչապետին սպասարկած մե­քենաներին, կառավարությունից հայտնում են. «ՀՀ վարչապետին նախկինում սպասարկած Lexus LX 470 ավտոմեքենան երկար տա­րիներ շահագործման պատճառով ունի անսարքություններ ու հիմնա­րար վերանորոգման կարիք, ուստի հազվադեպ է շահագործվում: Ինչ վերաբերում է BMW մակնիշի 750 Ա մոդելի մեքենային, այն հանդիսա­նում է ռեզերվային ավտոմեքենա և շահագործվում է ըստ անհրաժեշ­տության»: Նկատել էինք նաև, որ վարչա­պետ Կարեն Կարապետյանն ավե­լացրել է իրեն ուղեկցող մեքենաների թիվը՝ երկուսից դարձնելով երեք: Իսկ դա նշանակում է լրացուցիչ ծախս պետբյուջեից՝ մեր հարկերի հաշվին: Մասնավորապես, նախկի­նում նրան ուղեկցում էին Երկու Hyundai Tucson քաղաքային արտաճանապարհայիններ՝ ուղեկցող փարոսիկներով, իսկ այժմ այդ մեքենա­ները երեքն են: Ընդ որում՝ դրանցից Երկուսը նոր Hyundai-ներ են՝ ix35 մոդելի (Tucson-ի նոր սերունդն է), և միայն մեկն է հնուց մնացած Tucson: Թե ինչու է վարչապետը որոշել իրեն ուղեկցող ավտոմեքենաների թիվը մեկով ավելացնել, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ ծախս բյուջեից, կառավարությունից այս­պես մեկնաբանեցին. «Hyundai մակնիշի ավտոմեքենաների վե­րաբերյալ տեղեկացնում ենք, որ վերջիններս սպասարկվում են ՀՀ ազգային անվտանգության ծառա­յության կողմից, և դրանց քանակը պայմանավորված է անվտանգու­թյան նկատառումներով»: Փաստորեն, վարչապետն անվտանգության խնդիր ունի և այն ուժեղացնելու կարիք: Հետաքրքիր է՝ ումի՞ց է սկսել զգուշանալ և պաշտպանվել Կարեն Կարապետյանը, և որքանով է այդ վտանգը հիմնավորված»,-գրում է թերթը: «Հրապարակ» Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am