Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան (video)

«Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։  Հուլիսի 29-ին Կառավարության նիստում  ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատեւ կայունության եւ խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաեւ ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ-ի պատրաստակամությունը։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից եւ հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված կոչը։ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը, այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ եւ միջավայր ձեւավորելու համար։ Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի նույնականացումը եւ այդ սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի եւ կայունացման համար:  Դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման։ Ասել եմ, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, եթե դա ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,ասաց նա:

Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում. «Մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն։ Մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պիտի լինի հետեւյալը՝ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, կարծում եմ՝ օր առաջ պետք է սկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափում, լինենք առավել ակտիվ եւ նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է. «Կարծում ենք՝ այդ ուղղությամբ նույնպես պետք է ակտիվանան աշխատանքները»։

«Թշնամության եւ թշնամանքի մթոնոլորտի հետագա խորացում մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Դա սպառնալիք է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթոնոլորտի խորացումն ինչպիսի դրսեւորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված պուրակի օրինակով, որն անարգանք է մեր տարածաշրջանի եւ տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու։ Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, ասելով, թե ՀՀ-ն ԶՈՒ-երի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-երը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,-ընդգծեց վարչապետը:

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am