Արմեն Գևորգյանին ասեք, որ տեղն ու ժամանակը կորցրել է

Ի տարբերություն Վահե Հակոբյանի, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկումը խորհրդարանում անցավ կառուցողական մթնոլորտում: Իշխանականներն ի զարմանս մեզ սրախողխող չարեցին ընդդիմադիր պատգամավորին, ինչպես մեկ օր առաջ անում էին նրա գործընկերոջը: Դրան թերեւս նպաստեց Գեւորգյանի գերկոնստրուկտիվ ելույթը, որը ակնհայտորեն տարբերվում էր ընդդիմադիր մյուս պատգամավորների ելույթներից՝ թե խոսույթի, թե բովանդակության առումով: Իբրեւ փորձառու պետական պաշտոնյա, պետականության մտածողության կրող Արմեն Գեւորգյանը համակարգային խնդիրների եւ դրանց լուծումների համալիր փաթեթ ներկայացրեց տարածաշրջանի, դրան մարտահրավերների եւ Հայաստանի անելիքների վերաբերյալ:
Նախ արձանագրեց, որ «պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծն ու աշխարհաքաղաքականությունը, իսկ պատերազմի հետեւանքները փոխել են ՀՀ-ի եւ Արցախի դերն այս ճարտարապետության մեջ»։
«Մեզ, այնուամենայնիվ, վիճակված է ապրել այստեղ, եւ հարեւաններին չեն ընտրում։ Դրա համար պետք են արժանապատիվ խաղաղություն եւ տարածաշրջանային գործակցություն, որը մեր պետությունը պետք է կառուցի՝ ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»։ Արմեն Գեւորգյանի խոսքով․ «Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երկարաժամկետ։ Տարածաշրջանում զարգացման հնարավորությունները բոլորի համար պետք է լինեն շահավետ»։ Արմեն Գեւորգյանը նշեց՝ մենք ինքներս պետք է պատասխանենք երեք հարցի՝ կարո՞ղ է Հարավային Կովկասը դառնալ խաղաղության ու համագործակցության գոտի, , հնարավո՞ր է արդյոք այս տարածաշրջանը դարձնել ընդհանուր տնտեսական շուկա, կարո՞ղ է Հայաստանը հանդես գալ տարածաշրջանային համագործակցության նոր նախագծերի նախաձեռնությամբ,

Ունի՞ Հայաստանը բավարար հնարավորություններ՝ տարածաշրջանի համագործակցությունը խթանելու համար։ Գեւորգյանի բնորոշմամբ․ «Այս հարցերի պատասխանները պետք է պարունակեն երեք տարր՝ պրագմատիզմ, հայրենիքի զգացողություն եւ պատասխանատվություն․․․Սա Կովկասն է․ այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, բաց լինելու, կյանքի նոր իմաստի եւ տիեզերքի մասին, սակայն պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության ու արտադրողի պաշտպանության խիստ կանոնների վրա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր գտնվում է ուժեղ ճնշման ներքո՝ բացելու տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր։ Այսպիսին է իրականությունը, որը մեզ համար ձեւավորում է նոր՝ երկարաժամկետ ռիսկեր։ Ապա հանգամանալից ներկայացրեց այդ ռիսկերի նվազեցման իր մոտեցումները․ «Այս իրականությունն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց ու թափանցիկ։ Պետք է պարզ դառնա՝ արդյոք ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռեւս կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ։ Տեսանելի է, որ որոշում է կայացված ճանապարհների ապաշրջափակման։ Նույնիսկ այդ իրողության պայմաններում պետք է փորձել ձեւավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր: Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է՝ օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետեւանքները մեղմելու եւ հայ ժողովրդի համար ավելի բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վտանգավոր միտումները կանխելու համար։ ՀՀ-ն պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքի մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով։ Վերջապես անհրաժեշտ է լարումով անցնել գործնական քայլերի ՝ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ: Հատկապես Սյունիքում նման ծրագրերի մեկնարկն ուժեղ ուղերձ է լինելու առ այն, որ ՀՀ-ն իր տարածքների տերն է»։
Ակնհայտ է, որ Գեւորգյանի դիրքորոշումները եւ հռետորիկան տարբեր են, նա գործընկերների պես ռադիկալության, իշխանություններին ուղղված վիրավորանքների, հոխորտանքների դիրքերից հանդես չի գալիս, չի ասում, որ ձեր հետ համագործակցություն չկա, եկել ենք ձեզ քշելու եւ այլն , եւ այլն: Անշուշտ, կառուցողականությունը, պրոֆեսիոնալիզմը ակնհայտ է ներկայացված մոտեցումներում, համակարգեր ստեղծած, պետական ինստիտուտներ կայացրած մարդու ելույթ, բայց մյուս կողմից՝ տեղը, միջավայրը, պահը կորցրած, այդ ամենից կտրված մարդու ելույթ: Եթե այս ելույթը հնչեր երեք տարի առաջ, անգամ մեկ տարի՝ պատերազմից առաջ, թերեւս կարելի էր քիչ, թե շատ ըմբռնել, հուսալ, որ իշխանության գլխին բազմած բթամիտ, թերմիտները ջանքեր կգործադրեն դիմակայելու ներկայացված մարտահրավերներին: Բայց հիմա ինչ որ մեկը կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն իզորու են հասկանալ, ընկալել այն ամենը, ինչի մասին խոսեց պարոն Գեւորգյանը, ավելորդ ենք համարում խոսել անելիքների մասին: Եւ այստեղ է, որ պարոն Գրիգորյանը պետք է հասկանա՝ չի կարելի առաջնորդվել ժամանակից դուրս, իրականությունից կտրված մոտեցումներով, եթե նույնիսկ դրանք ռեալ մարտահրավերներ են պետության գլխին ծառացած, պետք է գիտակցել, որ որեւէ խնդիր հնարավոր չէ լուծել, քանի դեռ լուծված չէ Հայաստանի գլխին կախված թիվ մեկ սպառնալիքը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինչ իմաստ ունի խորհրդարան բերել նման տեսլական, երբ դիմացինդ ՔՊ-ական ազգակործաններ են, սա գրոտեսկի մակարդակի զավեշտ է : Ասենք ում հետ եք ձեր մոտեցումները քննարկում, մարդկանց, որոնք երկիրը հանձնել են, բայց շարունակում են ապիկարության, ապաշնորհության, անբարտավանության ու անամոթության հաղթարշա՞վը: Այսօր, երբ Ստեփանակերտն այլեւս ջրազրկման առջեւ է կանգնած, Հայաստանի սահմաններում ադրբեջանցիներ են նստած, երբ Սյունիքի սահմանապահ ձեր ընկերները բանտերում են, ձեզ վստահության քվե տվածները կոտրված, հուսալքված մտածում է Հայաստանից փախչելու մասին, դուք այս սանձարձակ, ապիկար, կապիտուլանտ մարդկանց հետ ինչ ունես քննարկելու: Ձեր միակ խնդիրը պետք է լիներ խորհրդարանում կոտրել իշխանության դիմադրությունը, ապա ամբողջովին այն վերցնել ձեր ձեռքը եւ նոր միայն սկսել պետության փշրված մեջքը ուղղելու աշխատանքները: Հիմա եկել սպիտակ ագռավի դեր եք ստաձնել, սովորության պես ուզում եք տարբերվել, ինչ որ բարձր կլաս ցույց տալ հանուն ինչի՞ կամ ում, հանուն ոչնչի՞…

Անի Սահակյան

դիտվել է 6015 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am