Դիջեյ Էդոն կծաղկացնի Հայաստանի հանձնման փարթին

44-օրյա պատերազմից ու կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի ծրագրերում Հայաստանի ոչնչացումն է, սա այլեւս աներկբա է, շուտով նաեւ իրողություն, որի համար արդեն հող է նախապատրաստվում: Օրինակ ում մտքով կանցներ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության դիջեյ Էդուարդ Աղաջանյանին պետք է վստահի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահությունը: Ինչ կարող է անել դիջեյը արտաքին քաղաքական հարաբերություններում, իհարկե, պարզ է՝ ոչինչ, բացի ֆեյք օրակարգեր ձեւավորելուց, որպիսին եղել է նրա քաղաքական հետագիծը: 
«2018թ․-ին դագաղ պարեցնելուց բացի այս մարդիկ ավելի հեռուն են գնացել։ Դուք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմ էիք բարձրացրել՝ հանրությանը մանիպուլացնելու համար։ Սուտը հիմա էլ խորհրդարանական դիվանագիտություն ու արտաքին հարաբերություններ եք փոխադրելու»,- Աղաջանյանին իր անցյալը հիշեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը։ Էդուարդ Աղաջանյանը նախընտրեց չպատասխանել, ապա ակնարկեց, որ ելույթների ժամանակ Աննա Մկրտչյանը կօգտվի հերթական հնարավորությունից եւ կզբաղվի մենախոսությամբ։

«Ասում են՝ դուք լավ DJ եք։ Սա սարկազմով չեմ ասում, բայց ցավում եմ, որ ձեր DJ-ական կարողությունները ԵԽԽՎ-ում պետք չեն գալու»,-իր հերթին նկատեց «Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանը։ Աղաջանյանի կենսագրությունում արտաքին հարաբերությունների առնչությամբ միայն նշված է, որ աշխատել է Մոնակոյում, գիտի չորս լեզու, սակայն ԵԽԽՎ-ն Եվրատեսիլից պետք է տարբերել։ Աղաջանյանը հեգնեց Մանուկյանին․ «Դուք ինձ ուղղակի տապալեցիք»։
Արմեն Ռուստամյանը հարցրեց․ «Շուշիում Ադրբեջանն ու Թուրքիան հակահայկական հռչակագիր են ընդունել։ Մենք ինչպե՞ս ենք Արցախի հետ հարաբերություններում հակազդելու այդ փաստին»։ Էդուարդ Աղաջանյանը կրկնեց նախկինների մասին իրենց հին երգը․ «Վերջին 25-30 տարում գուցե կոշտ է հնչում, բայց մենք ժամավաճառությամբ ենք զբաղվել։ Իմանալով, որ հակառակորդը զինվում է ու պատրաստվում պատերազմի, չգիտեմ, թե ինչ ենք արել։ Գուցե հարցի պատասխանը դո՞ւք ունեք։ Կամ ձեր խմբակցության ղեկավարը։ Գուցե այդ ղեկավարների՞ն է պետք հարցնել, թե ինչով էին զբաղված ՀՀ իշխանություններն այդ տարիներին։ Անհամբեր կսպասեմ քննիչ հանձնաժողովին, որովհետեւ որպես վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար՝ մեծ տեղեկատվության եմ տիրապետում եւ ուզում եմ հաղորդել այն հանձնաժողովին»։ Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ «Պարոն Աղաջանյան, զարմանում եմ, դուք իմ հարցը լսեցի՞ք։ Ես ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից․․․նախ, մենք հաղթանակ էինք բերել, որը դուք մսխեցիք»։ Աղաջանյանը պնդեց, որ ինքն ըստ բովանդակության է պատասխանել։
Այս մի քանի հարցուպատասխանից պարզ է դառնում, թե ինչով է այս տղան զբաղվելու իր պաշտոնում: Իսկ ընդհանրապես այս խորհրդարանը նողկանք է առաջացնում իշխանականների ամբարտավանության մակարդակով, օրինակ միայն Ալեն Սիմոնյանի պես ամբարտավանը կարող է ցինիկ տոնով սաստել պատերազմում որդի կորցրած Գեղամ Նազարյանին:

Անի Սահակյան

դիտվել է 4629 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am