Նիկոլ Փաշինյանի թալանի մասին ո՞վ պետք է հարցնի

Խորհրդարանում մշական հանձնաժողովների նախագահության հարցի քննարկումների բովանդակությունն այլեւս դուրս է եկել բանականության սահմաններից: Տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածության քննարկման ժամանակ իշխող պատգամավորները ոհմակային այնպիսի արշավ էին կազմակերպել ընդդիմադիր թեկնածուի դեմ, որ ակնհայտ էր՝ հիստերիկ ցանկություն կա ինկվիզիցիայի դարաշրջան կերտելու, մարդկանց խարակիրի անելու:

Նորաթուխ իշխանականները, ովքեր նախկինների արածը մերժելի լոզունգներ դարձրած եկան իշխանության, բայց երեք տարիների ընթացքում հերթով կյանքի կոչեցին այդ արատավոր քայլերը, Վահե Հակոբյանին ցցի էին հանել եւ պահանջում էին բացատրել, թե ինչու է հարուստ:
Քննարկումը վերածեցին Հակոբյանի կենսագրականի թեմայով շարադրության օլիմպիադայի, հարցեր ու ելույթներ էին ունենում գեղարվեստական ոճով ու փորձում հանրության աչքում կերտել նախկին <<թալանչիների>> հավաքական կերպարը:

Որպեսզի հասկանալի դառնա այդ քննարկումների բովանդակությունը, օրինակ ՔՊ-ի ամենաինտելեկտուալներից մեկը՝ Վլադիմիր Վարդանյանը, որը ղեկավարում է Պետաիրավական մշտական հանձնաժողովը, Հակոբյանից հետաքրքրվում էր իր ունեցած երկու կտավների՝ Սարյանի եւ Այվազովսկու կտավների ձեռքբերման, պատմության,դրանց արժեքի եւ ընդհանրապես մշակույթի մասին Վահե Հակոբյանի կարծիքը: Թեպետ Հակոբյանը փորձեց թեման կարճ-կոնկրետ փակել՝ ասելով, որ դրանք բավական փոքր կտավներ են, իրենց պատկերացրած աստղաբաշխական արժեքի չեն, բացի դա՝ կնոջ ժառանգությունն են, օժիտ է բերել, սակայն իշխանական պատգամավորը չխորշեց քիթը խոթել ուրիշի տիկնոջ օժիտի մեջ՝ հետաքրքրվելով՝ դրանք պետությանը նվիրելու մտադրություն չկա,՞ որպեսզի իր պես մշակութասերերը եւս ըմբոշխնեն դրանք:Թե ինչ կապ ունեին այդ կտավները Հակոբյանի՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ դառնալու մասին, կարծում են միայն կրուտիտի վարպետ ՔՊ-ականները կարող են բացատրել:

Մեկ ուրիշին էլ Վահե Հակոբյանի փողերը, վարկերը, ծախսերն էր հուզում, հարցնում էին՝ ինչպես է պատգամավորի աշխատավարձով փակելու, երրորդն էլ պնդում էր, թե Հակոբյանը ուղղաթիռ ունի, եւ չնայած հերքումների ու պարզաբանման, որ ՊՆ-ի հետ պայմանագրով է Սյունիքում մարզպետ աշխատելու ժամանակ երբեմն օգտվել ինքնաթիռից, եւս մի քանի ՔՊ-ականի հարց ուղղաթիռի մասին էր: Ակնհայտ է, որ պատգամավորների ելույթները գրվել էին մի կենտրոնում եւ նրանք պարտադիր պետք է հնչեցնեին դրանք:
Մի սյունեցի նորաթուխ տիկին էլ Վահե Հակոբյանին մեղադրում էր մարզպետ աշխատած տարիներին սյունեցիներին ճնշելու մեջ՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն է այսօր իրական սպառնալիք կախել սյունեցիների գլխին, որոնք ոչ միայն ադրբեջանցիների ճնշումների, այլեւ ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ են:

Այն, որ Վահե Հակոբյանը մեծ ունեցվածքի տեր է, պետության խոշոր հարկատուներից մեկի՝ Պղնձամոլիբդենայինի համասեփականատեր, դրա մասին բոլորը գիտեն: Եւ իրեն կարող է թույլ տալ ցանկացած բան այնպես, ինչպես իշխանոության մեջ ծվարած նախկին օլիգարխները, որոնց կենսագրություն կարծես թե իշխանականներին չի հուզում:
Բարոյականություն ինչպիսի դեգրադացիա կա երկրում, որ երեք տարվա ընթացքում պետական բյուջեն պարգեւավճարներով մսխած սովածների խմբակը, որ մի քանի տարում, մի քանի առանձնատների սեփականատեր դարձածները առանց ամաչելու դիմիցաինին փորձում են մեղադրել թալանի մեջ:
Իսկ գուցե իշխանականները Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից հետաքրքրվեն, թե պետության վրա որքան թանկ էր նստում ամիսը երկու անգամ ուղաթիռով Արցախ մեկնելը, ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելը, ում ծառայությունից հետո Արցախը հանձնվեց: Միգուցե նրանք հարցնեն, թե ինչպես էին նրանք ընտանյոք հանդերձ մեր՝ հարկատուներիս հաշվին գործուղումնրի մեկնում: Ընդհանրապես 44-օրյա պատերազմից հետո խոսել այլոց թալանի, կողոպուտի մասին, երբ շենացած Արցախ ՝ 180 գյուղ ու քաղաք ես իր հարստությամբ նվիրել թուրքին, ՀԷԿ-եր, գործարաններ, արոտավայրեր, այգիներ ու հանքեր, առնվազն անբարոյականություն է: Շիշ բռնող Հայկ Սարգսյանի օլիգարխիկ հարսանիքից հետո իշխանականները առհասրակ պետք է լեզուները քաշեին իրենց եւ մոռանային նախկիններին:

Անի Սահակյան

 

դիտվել է 5578 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am