Հովանավորելով մտերիմներին. ում է արտոնում Կառավարությունը. hetq.am

2009 թվականից սկսած` Հայաստանի կառավարությունը պարբերաբար թույլատրում է  տարբեր ընկերությունների իրենց ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների  ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) վճարել ներմուծման ժամկետից երեք տարի անց։ Սա հարկային արտոնություն անվանելը երբեմն սխալ են համարում, քանի որ, միևնույն է, երեք տարի անց գումարը պետբյուջե վճարվում է։ Հայաստանում  ԱԱՀ-ի դրույքաչափը 20% է, ինչը բավականին մեծ գումար է տվյալ ընկերությունների կողմից  ներմուծվող ապրանքների համար, հետևաբար, այդ գումարը ներմուծման ժամկետից երեք տարի անց վճարելն, իսկապես, արտոնություն է ընկերությունների համար։

Բիզնեսին արտոնություն տրամադրելու անհրաժեշտության թեման հաճախ բանավեճերի առիթ է դառնում։ Մասնագետների ու փորձագետների մի մասը համոզված է, որ այն անհավասար դիրքում է պահում արտոնություն ստացած ընկերությանն իր մրցակիցների նկատմամբ, իսկ դա հակասում է ազատ մրցակցային տնտեսության գաղափարին։ Ավելին, այստեղ ևս մեկ ուշագրավ հարց կա՝ ու՞մ է արտոնում Կառավարությունը։ «Հետք»-ն ուսումնասիրել է ներդրումային ծրագրերի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկն ու նրանց տվյալները և առանձնացրել օրինակներ, թե ինչպես է Կառավարությունը արտոնում ընկերությունների, որոնք փաստացի պատկանում են երկրի իշխանական թևի ներկայացուցիչներին, նրանց մերձավորներին ու հովանավորյալներին։ Այդ ընկերությունների մասին՝ քիչ ուշ։

85 անգամ ԱԱՀի վճարի հետաձգման արտոնություն է շնորհվել

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև՝ Կառավարության որոշմամբ սահմանված են այն չափանիշները, որոնց հիման վրա տրվում է այդ արտոնությունը։ Ընկերությունները ներկայացնում են իրենց ներդրումային ծրագրերը, ներմուծվող ապրանքների ցանկն ու արժեքները, թե որքան գումար են նախատեսել ներդնել, որքանով է իրենց ապրանքն արտահանելի, քանի աշխատատեղ կարող են բացել և այլն։ Ըստ այդմ՝ Կառավարությունը պետք է որոշի, թե ում տրամադրել նման թույլտվություն։ Այս ամենը Կառավարությունում ներկայացնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (նախկինում` Էկոնոմիկայի նախարարությունը)։ Ինչպես տեղեկանում ենք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ու e-gov.am համակարգից, առ այսօր Կառավարությունը  ներմուծման ժամանակ հաշվարկվող ԱԱՀ-ի վճարի հետաձգման 85 որոշում է կայացրել այն ընկերությունների համար, որոնք ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամը գերազանցող ապրանք են ներմուծել։ Սակայն, դրանք ոչ թե 85 տարբեր ընկերություններ են, այլ՝ 68, քանի որ նրանց շարքում կան երկու և ավելի անգամ նման արտոնություն ստացածներ։ Բացի այդ, կան փոխկապակցված ընկերություններ, որոնք, ըստ էության, պատկանում են նույն անձին կամ անձանց։ Այստեղ ընդհանուր ցանկն է, որտեղ կարող եք տեսնել, թե որ ծրագրերի համար են ընկերություններն արտոնություն ստացել, և որքան գումար է կազմել այդ ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքատեսականին։ Ներկայացված են Կառավարության որոշումներին կից հավելվածները։

Արտոնյալները

Միայն ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի ընկերությունները 5 անգամ օգտվել են Կառավարության ընձեռած այս հնարավորությունից։  Արտոնյալների թվում են նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատների ընկերությունը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին պատկանող ընկերությունները, վարչապետի խորհրդականի ու նրա որդիների մասնակցությամբ ընկերությունը, նախագահի եղբորորդու ընկերությունը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը և այլն։ Շարունակությունը կարդալ hetq.am կայքում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am