Քայլող փորձանք. էլ ինչ սեղան առանց քավորի

Խորհրդարանում շարունակվում է ղեկավար կազմի ձեւավորման գործընթացը, քննարկվում է մշական հանձնաժողովների նախագահության հարցը, իշխող ՔՊ-ն որոշել է թեկնածուներին, խորհրդարանում քննարկումից հետո կլինի քվեարկություն:
44-օրյա պատերազմից իշխանությունը այդպես էլ դասեր չքաղեցին , տեղի չունեցավ կադրային ռեինկարնացիա, որը հույս կներշնչեր որոշակի փոփոխությունների: Եւ չնայած նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելության, որը տեսանելի է նաեւ այսօր, Նիկոլ Փաշինյանի հույսը նախկինի մնացուկ-թափոններ են, օրինակ Անդրանիկ Քոչարյանն ու Պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որոնք կշարունակեն իրենց նախագահությունը առաջինը պաշտպանության, երկրորդը՝ պետաիրավականի հանձնաժողովում:

Անդրանիկ Քոչարյանի մասին ամեն ինչ վաղուց հայտնի է. նա այս իշխանության հավաքական կերպարն է՝ ցինիկ, ամբարտավան, մարտնչող անամոթ: Վլադիմիր Վարդանյանն էլ ՍԴ աշխատակազմի նախկին քարտուղարն է, իշխանության երբեմնի ամենակարկառուն սիմվոլներից Գագիկ Հարությունյանի գիդն է եղել, ուղեկցել է գործուղումների ժամանակ, օգտվել իշխանական բարիքներից , այսօր իշխանության քիչ, թե շատ ինտելեկտուալներից է:
Անցած երեք տարում նա նույնպես ղեկավարում էր այս հանձնաժողովը, եւ նրա բարձր հովանու ներքո բազմակի անգամ բռնաբարվեց երկրի Մայր օրենքը, ՍԴ-ում հակաիրավական հաղթարշավը կյանքի կոչվեց եւ առհասարակ տասնյակ հակասահմանադրական օրենքներ ընդունվեցին, որոնց մեծ մասը բարձր դատարանում կասեցվեցին: Հիմա իշխանության կադրային բանկն այնքան սնանկ է, որ նույն դեմքերը կրկին ասպարեզ են բերվում:

Հաջորդը թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանն է, իհարկե, Պապոյանն իրեն ֆիկտիվ ՀՀԿ-ական է հռչակել՝ պարզաբանելով, թե ձեւական է անդամակցել ՀՀԿ-ին, սակայն նրա պատանեկան եւ քաղաքական անցյալի մասին շատերն են հիշում, թե ինչպես էր մոլագարության աստիճանի համակրում ՀՀԿ-ի գաղափարներն ու լոզունգները եւ հանուն կարիերայի մարտնչում ընդդիմախոսների նկատմամբ: Կյանքը փոխվել է, դերերը՝ եւս, պատեհապաշտ երիտկարիերիստը դիրքավորվել է իշխանության խրամատում, ինչպես ՀՀԿ-ում էր:
Դե, էլ ինչ սեղան, առանց քավորի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի թեկնածությունն է դիտարկվում, Ղալումյանը Փաշինյանի քավորի եղբայրն է, քայլող՝ փորձանք, համենայն դեպս Փաշինյանի համար: Հենց նա էր, որ առաջինը խոստովանեց Տավուշում առկա «ադրբեջանական» գյուղերի փաստը, ասաց, որ դրանք բնակեցված չեն, ամայի են ու պետք է հանձնվեն թշնամուն: Բայց, քանի որ քավորը հայկական ընտանիքում սրբություն է, Փաշինյանը իր սրբության սրբոցին չի կարող առանց ծառայողական մեքենայի թողնել:

Անի Սահակյան

դիտվել է 10439 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am