Հյուր՝ ռուսական «տանիքի» ու Ալիևի բարեկամների խմբակից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, ՊՆ-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նրա այցի օրակարգում հանդիպումներ են՝ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ։

Զասը Երևանում է՝ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների թեմայով քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արմեն Գրիգորյանն արդեն հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ, ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Ստանիսլավ Զասն այսօր հանդիպել է նաև ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ ադրբեջանական զորքերը ամիսներ շարունակ՝ մայիսի 12-ից, ներխուժել են Հայաստանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումները մնացել են անհետևանք։

Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։

Փաստորեն, այսօր Արմեն Գրիգորյանը կառույցի գլխավոր քարտուղարին կրկին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում Նախիջևանի տարածքից։

Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում էական փոփոխություն կարո՞ղ է մտցնել, այն դեպքում, երբ այս կառույցում առավելապես Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող պետություններ են և մինչ այսօր դրսևորել են լիակատար անտարբերություն թե՛ Արցախի հայության, թե Հայաստան պետության շահերի պաշտպանության առումով...
Սա հռետորական հարց է, պատասխանը միանգամայն ակնհայտ:

Այս կառույցի անդամ պետությունների ղեկավարները Ադրբեջանի ու նրա նախագահի հանդեպ ունեն ակնհայտ ջերմ-բարեկամական հարաբերություններ։ Ուրեմն, Զասի այցը կոչված է առավելապես այլ տիրույթում գտնվող հարցերի քննարկման մեջ, այն է՝ օրեր առաջ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ական մոնիտորինգային առաքելության իրականացման առաջարկը:

Սա մի առաջարկ է, որը հնարավոր է ձեռնտու կլինի ռուսական հովանու ներքո ևս մի ձևաչափ աշխատեցնելու, և Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկկողմ նոր քննարկումների դաշտ բացելու:

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրովն այսօր կայացած հեռախոսազրույցում անդրադարձել են եռակողմ հայտարարությունների իրականացման խնդիրներին և հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ առարկայական մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի նորմալացման ուղիների շուրջ։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու առումով ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը շուտափույթ վերսկսելու կարևորությունը։

Ահա, Լավրով-Բայրամով հեռախոսազրույցից էլ ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը փորձում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրների քննարկումները, համաձայնությունները պահել բացառապես Մոսկվայի հովանու ներքո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3717 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am