Ալեն Սիմոնյանը սոված ու ծարավ է մնացել մեղավորը Գագիկ Մելքոնյանն էր. ընդդիմադիրը Քոչարյանին (video)
Եթե Ալեն Սիմոնյանը սոված ու ծարավ է մնացել, մեղավորը Գագիկ Մելքոնյանն էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ 2000-2002 թվականներին իր ծառայության ընթացքում հացի եւ ջրի կարիք է ունեցել, սոված եւ ծարավ է մնացել։ Ձեր քաղաքական առաջնորդն էլ հայտարարում էր, որ մինչեւ իշխանությանը գալը բանակում անգամ ներքնաշորի խնդիր է եղել, արդյոք այս հարցերը բարձրացրե՞լ եք Պաշտպանության հանձնաժողովում, հետաքրքվե՞լ եք՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի ծառայության տարիներին Պաշտպանության փոխնախարար, թիկունքի պետ, բանակին հացով, ջրով, ներքնաշորով ապահովելու անմիջական պատասխանատու Գագիկ Մելքոնյանը հայտնվել է ձեր ցուցակում, դարձել է պատգամավոր։ Եթե Ալեն Սիմոնյանը սոված ու ծարավ է մնացել, ստացվում է, որ մեղավորը Գագիկ Մելքոնյանն է»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
