Մեր երկրում համատարած աղքատացում է, սրանով նաև Աֆրիկայից է տարբերվում.Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ կառավարության 5-ամյա ծրագրում խոսում են աղքատության կրճատման մասին, այնինչ պետք է կոչվեր աղքատության հաղթահարման ծրագիր: «Հայաստանում ոչ թե Աֆրիկայի նման աղքատություն է, այլ համատարած աղքատացում է տեղի ունեցել ու մինչ օրս շարունակվում է: Մեզ մոտ ժողովուրդը միանգամից է աղքատացել և մենք գիտենք պատճառները: Դրանցից մեկը անարդյունավետ կառավարումն է: Մասնագետները նշում են՝ չկա աղքատ երկիր, կա աղքատիկ կառավարում»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը: «Մեր կազմակերպությունը կարոտ է մնում որպեսզի սոցիալական խմբերում ընդգրկվեն Սումգայիթում սպանված մարդկանց ընտանիքները: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա կցանկանայի հասկանալ, թե դա հաղթահարելու ձևերը որո՞նք են: Հանձնաժողով են ստեղծում, որ ինքն իրեն պատժի՞,-դա ինձ համար համոզիչ չէ»,ասաց նա:
