Խոլերայով հիվանդների թիվն աշնանը կարող է հասնել 300 հազարի
Եմենում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանոն հայտնել է. « Եմենում խոլերայով հիվանդացածների թիվն օգոստոսի վերջին կարող է հասնել 300 հազարի: Հիվանդանալու դեպքերի քանակը շարունակում է աճել: Հնարավոր է,օգոստոսի վերջին հիվանդացածների թիվը հասնի 300 հազարի»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերից մինչեւ հունիսի 21-ը Եմենում խոլերայի կասկածանքով մարդկանց ընդհանուր քանակը կազմել է 185 հազար 301: Ավելի քան 37 հազար մարդ հիվանդացել է հունիսի 13-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում: 1233 դեպքերում հիվանդությունը հանգեցրել է մարդկանց մահվան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ խոլերայի պատճառով մահերի քանակը կազմում է 1265: Հիվանդությունը տարածվել է Եմենի 22 նահանգներից արդեն 21-ում:
