Ասանժը անհեթեթություն է համարել Կատարին առաջադրված մեղադրանքները
Անհեթեթ է այն պահանջները, որոնք առաջադրվել են Կատարին նրա դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար,ասել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:«Սաուդյան Արաբիայի պահանջներն անհեթեթ են եւ, ակներեւ է, դրանց չեն համաձայնի: Կամ սաուդյան կառավարությունն սթափ չի դատում, կամ դա պատրվակ է հակամարտության համար»,-գրել է նա Twitter միկրոբլոգում իր հաղորդագրության մեջ: Գործակալության տվյալներով՝ արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմաննները պետք Է կատարվեն 10 օրվա ընթացքում:
