Փաստորեն Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառն արտասանելը վիրավորանք է. Աննա Մկրտչյան (video)

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանին դիմեց անունով, ինչից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նրան նկատողություն արեց, զգուշացնելով վարչապետին անունով չդիմել, պատգամավորը շարունակեց ելույթն ու կրկին ասաց՝ Նիկոլը, այս անգամ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ զրկում է պատգամավորին ձայնի իրավունքից.

Աննա Մկրտչյանն անդրադառնալով այս միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց.

«Փաստորեն ֆիքսում ենք, որ Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառն արտասանելը վիրավորանք է: Ինչ վերաբերում է կապիտուլյանտին. Մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված պետություն է՝ ջախջախված հասարակություն, կոտրված պետություն և ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երկիր: Եթե պետք է գանք Ազգային ժողովում ասենք՝ ՔՊ-ն ասում է՝ ամեն ինչ պետք է լավ լինի, հանգիստ նստեք տեղներդ, թե չէ հակառակ ռեակցիան կլինի՝ ձեզ կփռեն ասֆալտին, նման բան չի լինելու: Կա իրականություն, Հայաստանը կապիտուլյացիայի են տարել միտումնավոր, և կապիտուլյացիայի տարած մարդը 2018 թվականի ապրիլից շարունակում է բռնազավթած պահել վարչապետի աթոռը, սա է ճշմարտությունը, ու սա միշտ հնչելու է… Էս երկրում չկա պարոն վարչապետ, չե՛նք ասում, երբ որ կլինի պարոն վարչապետին համապատասխան սուբյեկտ, այդ պաշտոնը կստանձնի մարդ, որը ռեալ երկրի ինքնիշխանության համար կպայքարի, մենք այդ ամենը կանենք, հիմա չկա, ասում ենք, որ կա կապիտուլյանտ Նիկոլ…»:

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Պետք է ազատվել գործող վարչախմբից․ Արթուր Վանեցյան Հայտնի է Երևանում կրակոցներից սպանվածի ինքնությունը. ով է նա. Armlur.am Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածներից 6-ն այժմ վերակենդանացման բաժանմունքում են, վիրահատվածները ևս․ մանրամասներ Սենսացիա. Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ. Armat Media Փետրվարի 14-ի ուշ գիշեր մի խումբ երիտասարդներ կրկին նույն տարածքում հավաքվել ու վիճել են Իրավիճակն այս պահին՝ Հանրապետական հիվանդանոցում Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է. նա եկել է հիվանդանոց Հրդեհ է բռնկվել Թեհրանի նահանգի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարևանությամբ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևան-Սևան ճանապարհին 29-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը Մինչև նիկոլականների գալը Աջափնյակը քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր․ փորձագետ Իսրայելի նախկին վարչապետը Թուրքիան անվանել է նոր ռազմավարական սպառնալիք Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը Ա․ Վ․-ն է. պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am