ՊԵԿ նախագահը դոլարային միլիոնատեր. նա տարեկան 120 միլիոն աշխատավարձ է ստացել

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, պարզվում է, դոլարային միլիոնատեր է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ նա պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար, 97 միլիոն դրամ: Վարդան Հարությունյանը նաև անշարժ գույքի մեծ սիրահար է:Ըստ նույն հայտարարագրի՝ նա ունի երկու առանձնատուն, երեք բնակարան, 12 հողամաս: Հարությունյանը տնօրինում է նաև 309 միլիոն դրամի համարժեք բաժնետոմսեր: ՊԵԿ նախագահն ունի նաև թանկարժեք մեքենաներ: Նա հայտարարագրել է RANGE ROVER 4.4 L V8,UAZ 469 և MERCEDES-BENZ S 500 մակնիշի մեքենաներ: Ըստ Վարդան Հարությունյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա նաև ունի 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց և մեկ նկար: Իհարկե, առաջին հայացքից զարմանալի որևէ բան չկա, որ նա նման կարողություն ունի, ի վերջո նա նոր է տեղափոխվել պետական սեկտոր և կարող էր գործարարությամբ զբաղվել: Սակայն խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանն այդքան էլ հաջողակ գործարար չէ: Երիտասարդ տարիներին նա Աբովյան քաղաքում վեց քառակուսի մետր տարածք զբաղեցնող մի կրպակ է ունեցել, որն այդքան էլ եկամտաբեր չի եղել: Հետո նա անդադար աշխատել է գազի սպասարկման ոլորտում: Ահա Վարդան Հարությունյանի պաշտոնական կենսագրությունը. 1994–1999թթ.-Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ 1999-2000թթ.-«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ 2000–2002թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն 2002–2009թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն 2009- 2010թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով 2010–2011թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 2011-2014թթ-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն 2014-2016թթ.-«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ 2016թ. հոկտեմբերի 8-ից՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հետաքրքիր է՝ ինչպես է նա կարողացել նման կարողություն կուտակել մի ընկերությունում աշխատելիս, որ հանրությանը գազ է մատակարարում: ՊԵԿ ղեկավարի հայտարարգրի «աշխատավարձ» բաժնում նշված է, որ նա որպես աշխատավարձ ստացել է ավելի քան 120 միլիոն դրամ: Սակայն նա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ղեկավարել է ընդամենը չորս տարի և հազիվ թե կարողանար նման կարողություն կուտակել, եթե, իհարկե, չլինեին եկամուտի այլ աղբյուրներ, որը նա չի ներկայացրել: politik.am

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am