Արցախը վերջնականապես հանձնելու գործընթացը մեկնարկեց

Օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- իր գրառման մեջ նշել է Մուսինյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Արցախի մասին հայտնի է ու այն ամփոփվում է «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» թևավոր դարձած խոսքով։
Արցախի ազատագրված շրջաններն իր հոգեզավակի ձեռամբ թուրքին հանձնելուց հետո ինչպես երեւում է առաջին նախագահը արդե թեթեւացած շունչ քաշելով անցել է արախցիների «լավ ապրելու» խնդրին եւ հանդիպել ոչ պակաս ազգակործան պատուհասի, քան իր բնորոշմամբ Նիկոլ Փաշինյանն է: Որ տարածված հաղորդագրության բովանդակությունից ամեն բան պարզ է Տեր-Պետրոսյանի մասով եւ պարզ էր իզկզբանե, որ նրան Արցախի ոչ անվտանգություն, ոչ կարգավիճակ է հետաքրքրում, հիմա ամեն ինչ անելու է, որ իր ապազգային թեզի շարունակությունը կյաքի կոչվի, սկիզբ դրվի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական քիրվայության, արցախցիները համակերպվեն թուրքի լծի տակ, թուրքի հետտ ապրելու: Իսկ խաղաղ համակեցությունը հետագայում կնշանակի 2.5 հազար մնացյալ Արցախն էլ ճանաչել Ադրբեջանի կազմում եւ ձեռքերը վերջնականապես լվանալ Արցախից:
Այսօր ցանկացած արցախցու հետ զրույցի կարելի է հասկանալ, որ բնակարանային, սոցիալական խնդիրներից առավել իրենց համար անվտանգային հարցն է առաջնային, իրենք գիշերերը կիսաբաց աչքերով են լուսացնում՝ ամեն պահի սպասելով վերահաս սադրանքների, նոր սպառնալիքների, ու օրախնդիր է Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցը: Բայց Արցախի ու Հայաստանի հողատու իշխանությունները ինչպես երեւում է գրողի ծոցն են ուղարկելու դա եւ հիմա դաշնակիցներ են փնտրում Արցախի մնացած հատվածն էլ թուրքացնելու հարցում:

Արձանագրենք, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին այլեւս չի համարում ազգակործան պատուհաս, հակառակ պարագայում նա կմերժեր Փաշինյանի դաշնակցին, ով պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է ստի հաղթարշավին՝ հայտարարել, որ ամեն ինչ լավ է, հաղթում ենք, անգամ հոլիվուդյան ժպիտով լուսանկարներով էր փորձում սուտը համոզիչ դարձնել: Կատարել է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բոլոր հրահանգները, մարտական բունկերում ա8գելել ռազմական գործի գիտակների մուտքը, մասնակցել է Շուշիի եւ Հադրութի հանձնելու դավադիր գործընթացին, կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի «քոփի պաստն» է, իհարկե, պատերազմից հետո մի կարճ ժամանակով դավաճանեց Փաշինյանին՝ թերեւս առնելով իշխանափոխության հոտը եւ պատերազմի կեղտերից մի պատառիկ ջրի երես հանեց՝ տարածելով հայտնի հեռախոսազրույցը, որում դժգոհում էր, թե Փաշինյանը զորք ու սպառազինություն չի ուղարկում Արցախ, բայց վախը տեղում բռնեցին եւ վերադարձավ դավաճանին ծառայելու իր առաքելությանը:

Անի Սահակյան

դիտվել է 2803 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am