Սեյրան Օհանյան, լուլուների հետ նեյնիմ-նեյնիմներին թարգ տվեք

Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, գործնականում իրենց վարքը ճիշտ հակառակի մասին է: Ասենք հույս կար, որ աղետալի պատերազմից հետո ծտի ուղեղով լուլույակերպներն այլեւս չեն մոտենա բարձր ամբիոնին, չեն շարժի հանրության զայրույթը եւ որ նրանց խորհրդարան գործուղել են ուսապարկություն անելու համար եւ բացառապես կոճակ սեղմելու նպատակով: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խեղճացած թիմը նորից դառնում է հպարտ ու դուխով եւ նախկին անամոթությամբ հանդես գալ ժողովրդի առջեւ, ասես ոչ պատերազմ է եղել, ոչ նրանց ուսերին է ծանրացած հազարավոր զոհերի ու վիրավորների, հազարավոր անտուն մարդկանց եւ նրանց հարազատների առջեւ պատասխանատվության հարցը:
Եւ այսպես, ծտի ուղեղով, ուղեղի մի հատվածը թեփ Լուսինե Բադալյանը, որ պատերազմից հինգ րոպես անց հայտարարեց թիմը լքելու մասին, բայց կոմպրոմատային փաթեթ դեմը դնելուց հետո նորից հանգիստ վեր ընգավ տեղը, այսօր ընդդիմությանը դասեր տալու, նրանց վրա մատ թափ տալու երես է առել ու ելույթ է ունենում: Իհարկե, առաջարկում են նյարդերը չփչացնել Լուլուի մտքերը կարդալիս եւ դրանք դիտարկել պատգամավորի իմաստուն ուսուցչի հայացքով, «Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ անվանում էր «մարտնչող ապուշ», ժամանակին խոստովանել էր Լուսինե Բադալյանը: Ավելացնենք միայն, որ տիկին ավելինն է, քան ապուշը, հակառակ դեպքում այսօր մատ թափ չէր տա պատերազմում զոհված զինվորի պատգամավոր հոր՝ Գեղամ Նազարյանի վրա: Խորհրդարանի ամբիոնից մարտնչող ինքնավստահությամբ Լուլուն դիմեց Գեղամ Նազարյանին, որն ավելի վաղ կոչ էր արել Եռաբլուրում հերոսների հուղարկավորությանը զուգահեռ ԱԺ-ում մանկապարտեզ չսարքել՝ (նկատի ունենալով Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությանը) ու ասաց՝ այնպես չի, որ իրենք գիշերները չեն քնում եւ երազում են ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի մասին․ «17+-ի շարժման ժամանակ ես հալածվել եմ իմ նախկին ընկերների կողմից, բայց հիմա պատրաստ եմ մի կերպ այստեղ հանդուրժել բոլորիդ ու գործ անել, բայց մի ասեք, թե մենք ենք այստեղ ձեզ խանգարում»։

Դուք պատկերացնում եք՝ Հայաստանի ու Արցախի գլխին աղետ բերածները այնքան են նորից հաբռգել, որ մի կերպ են հանդուրժում մյուսներին: Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Իշխան Սաղաթելյանի մանկության երազանքը չի ԱԺ փոխնախագահ լինելը։ Նա մի մեծ առավելություն ունի։ Նրան որեւէ մեկը փողոցում հողատու չի ասում»։ Անդրադառնալով քվեարկությանը՝ Գեղամ Մանուկյանը պնդեց՝ իշխանությունը մանկական խաղ է սարքել այն պատճառով, որ ընդդիմությունն ուժեղ է ու բանիմաց․ «Սա մնացել է իշխանության կոկորդին։ Չկասկածեք որեւէ վայրկյան ընդդիմության վրա»:
Իշխանության լուլույակերպ արական սեռի պատգամավորներից մի քանիսն էլ անթաքույց չարախնդում էին՝ եկեք խնդրեք մեզ, ասեք կոնկրետ ինչքան ձայն է պակասում, մենք կապահովենք, ասում էին՝ կամ էլ թողեք մենք կազմակերպենք ու ընտրենք ձեր թեկնածուին:
Այս որակի ազգային ժողովում ընդդիմությունը պետք է բառի բուն իմաստով թքած ունենա ցանկացած պաշտոնի վրա եւ գնա իշխանությունների դեմ առճակատման ճանապարհով՝ ամենօրյա ռեժիմով ստորացնելով հողատու, ապազգային խմբակին, ամեն օր նրանց երեսին շպրտելով իրականությունը եւ թե ինչպիսի ոճրագործներ են այդ դահլիճում նստած: Ընդդիմության խնդիրը ոչ թե պաշտոններ վերցնելն ու իշխանությունների առջեւ խեղճանալն է, այլ նրանց իշխանության ղեկից եւ առհասարակ այս երկրից վռնդելը, չկա այլ ճանապարհ եւ պարզապես ամոթ է, որ պատերազմում հաղթանակած գեներալը ի դեմս Սեյրան Օհանյանի այցելի հողատուների կաբինետ եւ քվե մուրա Իշխան Սաղաթելյանի համար, կամ էլ խմբակցության անունից կառուցողական նեյնիմ-նեյնիմներ անի, կլորացնի սուր անկյունները, ինչ է, թե իշխանության սիրտը շահի եւ կորզեն մի քանի հանձնաժողովների նախագահություն եւ փոխխոսնակի պաշտոն: Միգուցե պաշտոնները հույժ կարեւոր են դաշնակցականների համար, բայց դադարեցրեք, ամոթ է, պետության լինել-չլինելու հարցն է, հասկացեք, ամեն օր Հայաստանը սլանում է դեպի թուրքացում ու հինգ ամիս առաջ ավելի շահեկան վիճակում էինք, քան այսօր:

Անի Սահակյան

դիտվել է 3950 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am