Կապիտուլյանտի «թիկնազորի» նոպաները

Մի քանի օր է Հայաստանի Ազգային ժողովում իշխանական պաթոսախեղդ ելույթներ ու մեղադրանքներ են հնչում բանակի «թալանչիների», զինվորի հացը կերածների եւ այդպիսով պատերազմի պարտության երաշխավորողների մասին , իշխանական պատանիներն ու պարմանուհիներն ամեն գնով սլաքներն ուզում են ուղղել նախկինները եւ իրենց ապիկարությունը, ապաշնորհությունը բարդել նախկինների վրա: Ընդդիմության շարքերից, անշուշտ, հնչեցին հիմնավոր փաստարկներ, թվային ապացույցներ, թե ինչպես է պարտված իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանը մետաղ ջարդոնի վրա բյուջեից միլիարդներ ծախսել եւ երեք տարվա ընթացքում գերազանցել «թալանի» բոլոր ռեկորդները, անպետք ՍՈՒ-երի հետ սելֆիի համար մոտ 200 մլն դոլար ջուրը գցել: Անվերջ կարելի է այս փակ շղթան պտտեցնել եւ միմյանց մեղադրել, թե ով է ավելի շատ լափել,ով է կերել զինվորի հացը, մի բան փաստ է, որ եթե անգամ նախկինում թալանել են, բայց պահել են Արցախը, հազարավոր զոհերի գնով չեն հանձնել թշնամուն, կապիտուլացիոն փաստաթուղթ չեն ստորագրել:
Խոսել բանակի թալանի մասին եւ սեփական շարքերում ունենալ Գագիկ Մելքոնյանի կերպարով գեներալ, նշանակում է հասնել անմեղսունակության ամենաբարձր շեմին: 2000-2008 թվականին թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի,պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած այս գեներալի առհասարակ ծառայության տխրահռչակ տարիների մասին լեգենդներ են շրջում:

Արցախում կռվող և հայրենիքն ազատագրողներին զուգահեռ թիկունքում 90-ականներին բարգավաճում էր մի խավ, որին ժողովուրդն անվանում էր՝ նախ՝ «ասֆալտի ֆիդայի», հետո՝«ասֆալտի գեներալ»։ Այդ ասֆալտի գեներալների դասական օրինակ է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որի կենսագրական տվյալները անհնար է գտնել համացանցում՝ պարզելու համար, ասենք, գեներալ-լեյտենանտի տիտղոսակիրը ի՞նչ կրթություն ունի, ընդհանրապես զինվորական կրթություն, թե չունի, որից այսօր մեր զինվորները կարող են մի բան սովորել։ Պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք՝ 1983 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ-տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1988 թվականներին աշխատել է Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Ահա այն ամենը, ինչը նախորդել է նրա զինվորական կյանքի ու այս փառահեղ կարիերայից հետո է, որ սկսվել է այս գեներալի առաջխաղացումը, ինքն իր գործը, իր տեղը գտել է՝ թիկունքի գծով:
Թիկունքի գեներալը 2008-ի հայտնի իրադարձությունների ժամանակ պետությանը հարվածեց թիկունքից եւ մոռանալով, որ ինքը զիվորական է, միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը՝ քաջ իմանալով Արցախի հարցում տերպետրոսյանակա ոչ հայանպաստ մոտեցումների ու տեսլականի մասին: Իսկ այսօր՝ պատերազմից հետո, երբ բանակի հրամանատարները, ԳՇ ներկայացուցիչները դուրս էին եկել անհող վարչապետի դեմ, այս մարդը տաղավարից տաղավար էր անցնում ու նրանց մեղադրում
բանակը քաղաքական գործընթացներին խառնելու մեջ։
44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ թիկունքի գեներալը իր ուսերին էր վերցրել հողատու իշխանությունների թիկունքը պահելու անպատվաբեր գործը: Ըստ որոշ տեղեություների նրա ջանքերով էին ֆիդայական ֆեյք-խմբեր ձեւավորվել, զինվորական համազգեստներ հագած այդ երիտասարդները տարբեր վայրերում տեսայութեր էին նկարում՝ իբր մասնակցել են 44-օրյա պատերազմին ու հիմա աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ քննադատելով ընդդիմությանը:

Հա, ի դեպ, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Գագիկ Մելքոնյանը շա՜տ է նեղվում գերագույն գլխավորին կպած «կապիտուլյանտ» բառից։ Նա մի քանի անգամ, մի քանի եթերով հայտարարել է՝ կապիտուլյանտը նա է, ում ի՞նչ կամենան պարտադրում են և վերջինս հլու կատարում է։ Այս մարդը այնքան է կտրված իրականությունից եւ ըստ էության մնացել է թիունքում, որ չի էլ նկատում՝ Նիկոլ Փաշինյանը հենց իր նկարագրած կարգավիճակում է, ինչ ուզում, տալիս է…
Խորհրդարանում ասֆալտի գեներալի դեբյուտն էլ հենց այս թեմայով էր: Գագիկ Մելքոնյանն ամբիոնին էր մոտեցել՝ խնդրելու, որ «կապիտուլանտ» բառը ընդդիմությունն այլեւս չօգտագործի, իհարկե, բավականին դժվարությամբ հասկացրեց այդ մասին, քանզի մի կերպ էր ընթերցում դիմացը դրված տեքստը, որից ինքը կարդում էր, բայց մի կերպ արտասանեց. «Հայաստանը կապիտուլացիա չի ստորագրել, մի քիչ զգույշ օգտագործեք այդ բառը»:

Անի Սահակյան

դիտվել է 5350 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am