Հայրենիքից ու ժողովրդից հանուն սեփական «լափի» վրեժ հանողները

ՀՀՇ-ի թերմացքից հերթական կարկառունը՝ Վահագն Խաչատուրյանն այսօր նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Թե ինչ կարող է անել տնտեսագետի մասնագիտությամբ Խաչատրյանը բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում, հարցի պատասխանը թերեւս գիտի միայն նրան նշանակողը: Կարեւորը, որ Խաչատրյանը նախկին չէ եւ համաձայնել է հողատու վարչապետի ձեռքից պաշտոն վերցնել: Այո, նա նախկին չէ, այլ նախկինի նախկին, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է Երևանի քաղաքապետ, ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ պատգամավոր, իսկ վերջին տասնամյակում՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության կարկառուն անդամ:
Խաչատրյանի քաղաքապետության ժամանակշրջանը Հայաստանի նորագույն պատմության էջերում կհիշվի իբրեւ ամենատխրահռչակ ժամանակահատված, երբ տեղի էին ունենում սեփականության բիրտ վերաբաշխումներ, իսկ գործընթացի կիզակետը, բնականաբար, մայրաքաղաք Երեւանն էր, որտեղ վերաբաժանումներն իրականություն էին դառնում քաղաքապետի ամենաթողության ներքո: 98 թվականից երիտասարդ թոշակառուների շարքերը համալրած այս անձնավորությունը, ահավասիկ, երկու տասնամյակից ավել անգործությունից հետո նշանակվում է մի գերատեսչության ղեկավար, որն ըստ էության տեխնոկրատ, այսպես կոչված նոր սերնդի բարձրակարգ, գերպրոֆեսիոնալ մասնագետ է պահանջում: Իսկ Խաչատրյանի ոչ միայն կրթական ցենզն է կիլոմետրերով հեռու այդ պահանջից, այլեւ բնույթը:
Հասկանալի է, որ ամեն ոք չէ, որ կհամաձայնի նման խայտառակ իշխանության կազմում հայտնվել, պաշտոն ստանալ հողատու, կապիտուլանտ ղեկավարից, բայց մյուս կողմից՝ արձանագրենք, որ ՀՀՇ-ի թերմացի առջեւ հերթական անգամ կանաչ լույս է վառվում:
1998–ին խայտառակությամբ իշխանությունը լքած Տեր–Պետրոսյանը փորձ արեց 2008–ին կրկին վերցնել իշխանությունը։ Նա օգտագործեց Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին։ Ունեցանք 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ։
2008–ի փորձը չստացվեց, բայց 2018–ին իշխանության եկավ ՀՀՇ–ական ռեժիմի թերմացքը՝ Նիկոլ Փաշինյանը եւ սկսվեց մյուս կադրերի ռեաբիլիտացիայի ժամանակաշրջան, վերակենդանացվեցին բոլոր հին մեռելներ, մաքրվեցին քաղաքական գզրոցներում հայտնվածների վրա դրված հաստաշերտ փոշին ու շատերը նշանակվեցին պետական ապարատի տարբեր օղակներում, ոմանք էլ առանցքային պաշտոններ ստացան, ինչպես օրինակ դատական համակարգի կուրատոր նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանը, իշխանության մեջ հայտնված այլ անձին՝ Անդրանիկ Քոչարյանից, Մակունցներից, արսենթորոսյաններից, վահեգրիգորյաններից ու մյուսներից սկսած վերջացրած Գուրգեն Արսենյանով:

Եթե 2018-ից հետո ՀՀՇ-ականների սահուն ներթափանցումն իշխանություն որոշակիորեն հասկանալի էր, ապա ինչ անուն տալ այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանի հասցեին արված հետպատերազմական «հաճոյախոսություններից» հետո համաձայնում են նրա՝ առաջին նախագահի բնորոշմամբ այդ ազգակործան պատուհաս իշխանության մասը դառնալ:
Այո, այս մարդիկ իրենց աազգային իշխաության ընթացքը կասեցնողների, ապա դրան վերադառնալու չիրականացված երազանքի «մեղավորներից» վրեժը լուծում են սեփական երկրից, ժողովրդից,հայրենիքից, պաշտոնի նշանակվելու այս համատարած խրախճանքն էլ ասվածի վկայությունն է, մարդիկ՝ ՀՀՇ-ի թերմածքի համար Արցախ, հայրենիք, զոհեր, սրանք լոկ բառեր են, կարեւորն իրենց ախոռը չալ լինի:

Անի Սահակյան

 

դիտվել է 2966 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am