Քոչարյանականների խրամատը. դրանից դուրս գալը խստիվ արգելվում է

Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները իրենց սրբի տեղ դրած պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Խորհրդարանում տեղ գտած ռադիկալ ընդդիմությանը զուգահեռ դասեր են տալիս, հոխորտում, սպառնում, քննադատում սուր ելույթների համար: Իսկ դրանց պակասը, բնականաբար, չի զգացվում, Արեգնազ Մանուկյան, Անդրանիկ Թեւանյան, Գեղամ Մանուկյան, Գեղամ Նազարյան եւ այլ պատգամավորներ, մարդիկ, որոնք ատելությամբ են լցծած հեղափոխականների ու նրանց կործանարար իշխանության դեմ, չեն խորշում խորհրդարանի ամբիոնից հնչեցնելու իրականությունը, իրերը կոչել իրենց անուններով, ցույց տալ ազգակործանների իրական տեղն ու դերը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում չեն լուծել քաղաքական, բարոյական եւ առհասարակ որեւէ ճգնաժամ ու իրենց առաքելությունն է պարտված ուժին ուղարկել պատմության աղբանոցը: Որ մանդատեր վերցնելով պայքարը չի ավարտվում, այն շարունակվելու է խորհրդարանի պատերի ներսում ու ամեն ինչ անելու են, որ տարածվի նաեւ փողոցում ու մարդիկ վերջապես խելքի գան, քշեն պատուհաս իշխանություններին:
Հաճախ խորհրդարանի դահլիճում կրքեր են բորբոքվում, լարվածությունը հասնում է գագաթնակետին, ինչպես օրինակ մի ուսապարկի հոխարտալից ելույթի ժամանակ: Վաղարշակ Հակոբյան անուն-ազգանունով շարքային մի ուսապարկ մատ էր թափ տալիս ու խիստ բարձր տոնով խիստ ու բարձր տոնով ընդդիմադիրներին հոխորտում հետագա քննարկումներում հարգել իրար, չքննարկել իրենց տեսքն ու տարիքը, հիշեցնում որ իրենք ժողովրդի մանդատն են ստացել ու սպառնում «Եթե մենք կենտրոնանանք այդ գործելաոճի վրա, տուժողը դուք եք լինելու»։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղից բղավեց՝ ուսապարկին հորդորելով մնալ չափերի մեջ, «Չսպառնա՜ս»,-բղավում էր Գեղամ Նազարյանը:
Տեսանք, թե ինչպես է լինում նաեւ հակառակը ու պարտվածների խմբակն է ընգնավորվում ընդդիմության սուր ելույթներից , Արեգնազ Մմանուկյանին օրինակ պատրաստ էին հոշոտել նիստերի դահլիճում միայն նրա համար, որ ուսապարկերի շեֆի մասին «նիկոլենք» արտահայտությունն էր օգտագործել:
Իբրեւ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար Սեյրան Օհանյանը փորձում է պահել բալանսը, հանդես գալ կառուցողական դիրքերից, կլորացնել սուր անկյունները, բայց կարծում ենք՝գեներալի ընտրած մարտավարությունն այս պարագայում այնքան էլ արդարացված չէ: Պետք չէ ու չի կարելի մոռանալ, որ կառուցողականության, հանդուրժողականության այսօրվա «ջատագովներն» իրենք են երեք տարի շարունակ հասարակությանը հիմնովին պառակտե, բաժանել սեւերի ու սպիտակների՝ այդ կետից դնելով պետականաքանդման հիմքերը: Արցախը հանձնած, պետությունը ավերակների վերածած ուժը, որն այսօր էլ ի հեճուկս գեղեցիկ խոսքերի, գործնականում շարունակում է նույն քաղաքականությունը, վկան հենց միայն «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարն է, չի կարող դառնալ այս ընդդիմության դաշնակիցը: Սրանց հետ կոմպրոմիսի գնալը քաղաքական ինքնասպանության գնալուց բացի կնշանակի անարգել Եռաբլուրը, պղծել հերոսների շիրիմները, թքել Գեղամ Նազարյանի որդու ու հազարավոր նահատակների հիշատակի վրա: Սրանց հետ նույն սեղանի շուրջ նստելը, սրանց հետ ողջագորվելը, անգամ սրանց հետ անգամ մի բաժակ ջուր խմելը կնշանակի դառնալ պարտության ու աղետի հանցակիցը, կնշանակի պատասխանատվություն ստանձնել Արցախի կորստի, 50 հազար անտուն մնացածների, զոհերի, ավերի ու այն ամենի համար, որը մեղսագրվում է կործանիչ խմբակին: Հիշեք, որ 270 հազար քաղաքացիներ ձեզ խորհրդարան են գործուղել, որ աղետի կուսակցությանը ամեն րոպե, ամեն պահ հիշեցնեք սեփական ոճրագործությունների մասին, որ սրանք երկիր են հանձնել ու շարունակում են այսօր էլ հանձնել, որ սրանք մարդկանց տարել կոտորածի, թուրքի ոտքը օրհնել են հայկական աշխարհում:

Անի Սահակյան

դիտվել է 1596 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am