Վաշինգտոն-Երևան-Թբիլիսի. Եռանկյունի՝ Բայդենի ձեռամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

Իր ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում», - նշել է ԱՄՆ նախագահը: Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները», -նշել է ԱՄՆ նախագահը:

Այսպես, Վաշինգտոնը ԱԺ ընտրությունները համարում է ժողովրդավար, ասել է թե ընդունում է Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը: Ավելին, Բայդենը պատրաստակամություն է հայտնել սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Մնում է հասկանալ, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ինչ նոր օրակարգով է պատրաստվում մեկնել ԱՄՆ:

Անդրադառնալով 2020-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. «Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում: ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների», - ընդգծել է Ջո Բայդենը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա Բայդենը Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ առարկայական բանակցությունների կոչ է անում, սա նշանակում է, որ առաջիկայում ԱՄՆ-ն կարող է ինտենսիվացնել իր գործունեությունն այս ուղղությամբ:
Ու այստեղ կարևոր է, որ բոլոր գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին խոսելիս, Բայդենն այս հարցում Վրաստանի աջակցությամբ ԱՄՆ-ի «ունեցած առաջընթացն» է կարևորում, ու այն հիմք մատնացույց անում, որպես՝ հետագա տարածաշրջանային համագործակցության:

Ի դեպ, նկատենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էր շնորհավորական ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ուշագրավ դիտարկում էր արել. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում», ասել էր նա հավելելով՝ «Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»։

Վաշինգտոն-Երևան-Թբիլիսի եռանկյունու ձևավորման ուղղությամբ ԱՄՆ-ը իշխանություններն, ըստ ամենայնի, գործուն քայլեր են ձեռնարկում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2251 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am