Լարված իրավիճակ Վանաձորում

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղվել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի մի զգալի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքերից հետո, պարզվում է, քաղաքացիների համար չի լինելու հետիոտնի ճանապարհ՝ նախատեսված անցումներ և մայթեր։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անհասկանալի որոշումը առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Նրանք մատնացույց են անում այն վայրը, որտեղով օրվա մեծ մասը պետք է անցնեն՝ վախը սրտներում, քանի որ վստահ են՝ ասֆալտապատումից հետո ավտոմեքենաների վարորդները իրենց դնելու են Շումախերի տեղ և գերազանցելու են սահմանված արագությունը։ Բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք և պատրաստվում են այն հանձնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ հույս ունենալով, որ մարզպետն ու քաղաքապետը կկայացնեն գրագետ և ճիշտ լուծում, հակառակ դեպքում կստացվի, որ Լոռու մարզի պաշտոնյաներին չի մտահոգում մարդկանց ճակատագիրը, մինչդեռ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման առաջին իսկ օրվանից պայքար է տանում, որպեսզի հանրապետությունում կապիտալ վերանորոգվեն բոլոր ճանապարհները, հետիոտնային անցումները, ինչի համար հսկայական աշխատանքներ են կատարել և այն շարունակում են առաջ տանել ՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու նշված նախարարության «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները, մինչդեռ Վանաձորի նշված հատվածի ճանապարհը բնակիչների համար դառնում է «Աքիլեսյան գարշապար»։ Մի քանի վանաձորցիներ էլ կատակում էին՝ ասելով. «Տեսնես էդ ո՞ր մի խելոքն է որոշել, որ պետք է մայթեր չլինեն։ Երևի էդ որոշում կայացնողի գլխին նոտարի պեչատով տվել են։ Թե չէ, ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում հետիոտնի համար նախատեսված մայթերը վերացնեն, թե՞ մտածում են՝ բոլորս հայտնի ֆիլմի՝ «Ծերունի Խոտաբիչ»-ի նման կախարդական գորգ ունենք, պետք է էդ գորգով օդով անցնենք»։ Կարծում ենք՝ մարզպետն ու քաղաքապետը հետամուտ կլինեն, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am