Հայաստանում աղքատության մակարդակը «աղքատիկ կառավարման» արդյունքն է. Լարիսա Ալավերդյան
Հայաստանում աղքատության մակարդակը «աղքատիկ կառավարման» արդյունքն է : Ըստ կառավարության ծրագրի՝ 5 տարուց աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս։ Աղքատությունը առավել արդարության դրսեւորում է, կոռուպցիայի հետեւանք, քան տնտեսական ցուցանիշ,այս մասին Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը,ում կարծիքով պետք է օգտագործել ոչ թե աղքատության կրճատում, այլ հաղթահարում տերմինը։ Պետք է կառավարման ձեւն ու մեթոդները փոխվեն, որպեսզի հանրության համար իրատեսական լինի ծրագրի իրագործումը,ասում է նա: Նա չի հիշում դեպք, որ վերջին 25 տարվա ընթացքում որեւէ մեկը պատասխան տված լինի ձախողումների համար։ Հոծ գիծը անցնելու համար մեզ տուգանում են, իսկ ո՞վ պետք է տուգանի իշխանություններին՝ խոստումները չկատարելու համար,- հարց է տալիս նա՝ միաժամանակ տեղին համարելով հիշեցնել, որ անտարբերությունից ագրեսիա անջրպետը շատ փոքր է։ Ընդհանրապես, Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ էական չէ, թե ով կլինի վարչապետը , կարեւորը քաղաքականությունն է եւ արդյունքը։ Ընդդիմությունը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը, այդ դեպքում էլ նա նույնը կասի՞.
