Կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը
Դիտել նաև
«Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն
Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը
Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղի հայկական եկեղեցին
Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել (լուսանկարներ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով:
