Ո՛չ.վարչապետի կոշտ պատասխանն՝ Արծվիկ Մինասյանին
Բնապահպանության «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետ Կարեն Կարապետյանից երկու օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: «Ոչ», - շատ կտրուկ արձագանքեց վարչապետը։ «Նախարարությունը նախանիստերի ժամանակ ուներ քննարկելու:Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք դա: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր ձեզ ժամանակ: Ծայրահեղ դեպքերում եք մեկ կամ երկու օր ժամանակ խնդրում: Բոլոր պրացեդուրաները անցնում ենք, հետո գալիս եք, էլի մեկ օր երկու օր խնդրում», - զայրացած ասաց վարչապետը։
